Ի՞նչ գործոններ են նպաստել Իրանի արտաքին առևտրի աճին
https://parstoday.ir/hy/news/iran-i228924-Ի_նչ_գործոններ_են_նպաստել_Իրանի_արտաքին_առևտրի_աճին
Ըստ Sahab ցանցի, վերջին տարիներին հարևանների հետ համագործակցությունը միշտ եղել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, և այդ շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների որոնումը հետաքրքրել է Իրանի և հարևան երկրների պաշտոնյաներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2025 14:22 Asia/Tehran
  • Ի՞նչ գործոններ են նպաստել Իրանի արտաքին առևտրի աճին

Ըստ Sahab ցանցի, վերջին տարիներին հարևանների հետ համագործակցությունը միշտ եղել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, և այդ շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների որոնումը հետաքրքրել է Իրանի և հարևան երկրների պաշտոնյաներին:

Տարածաշրջանի հսկայական տնտեսական ներուժը, աշխարհագրորեն մոտ լինելը, մշակութային, լեզվական և կրոնական ընդհանրությունները պատճառ են դարձել, որ  Իրանը և նրա հարևանները որդեգրեն համագործակցության ընդլայնման ուղին:

Իրանի հյուսիսում, հարավում, արևելքում և արևմուտքում շուկաների բազմազանությունը լավ հնարավորություն է իրանական արտադրական ընկերությունների համար, որպեսզի  Իրանի հարևան երկրների կարիքները հաշվի առնելով, շարունակական խորհրդակցությունների և որակյալ ապրանքների արտադրման միջոցով,  թիրախային շուկաներում ուժեղ ներկայություն ունենալուց բացի, բավարարեն նրանց կարիքները:

 Հարևան երկրների և աֆրիկյան մայրցամաքի հետ Իրանի առևտրի աճը հանգեցրել է իրանական արտադրանքի արտահանմանը և երկրի արտարժութային եկամուտների զգալի աճին:

Տարածաշրջանային շուկաների վրա իրանցի արտահանողների կենտրոնացումը նպաստել է ապրանքների արտահանման աճին, և Իրանի Իսլամական Հանրապետությունը առանցքային և հիմնարար դեր է խաղում հարևան երկրների տնտեսական կարիքները բավարարելու գործում: Իրանական ընկերությունները ներդրումներ են կատարել երկրի սահմաններից դուրս հսկայական ենթակառուցվածքային նախագծերում։

Իրանի արտաքին առևտրի զգալի աճը, չնայած պատժամիջոցներին, վկայում է այս գործընթացի անարդյունավետության և այս երկրի տնտեսական մեծ ներուժի մասին։ Իրանի ռազմավարական դիրքն ու նշանակությունը կարևոր գործոն են դարձել տարածաշրջանի և աշխարհի տարբեր մասերի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման համար: