ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն համալրվել է ԱԹՍ կրելու հնարավորություն ունեցող «Շահիդ Բաղերի» նավով
https://parstoday.ir/hy/news/iran-i228942-ԻՀՊԿ_ՌԾՈՒ_ն_համալրվել_է_ԱԹՍ_կրելու_հնարավորություն_ունեցող_Շահիդ_Բաղերի_նավով
ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սալամիի և ԶՈՒ շտաբի պետ գեներալ-մայոր Բաղերիի մասնակցությամբ, ԱԹՍ կրելու հնարավորություն ունեցող առաջին իրանական նավը միացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավատորմին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2025 08:09 Asia/Tehran
  • ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն համալրվել է ԱԹՍ կրելու հնարավորություն ունեցող «Շահիդ Բաղերի» նավով

ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սալամիի և ԶՈՒ շտաբի պետ գեներալ-մայոր Բաղերիի մասնակցությամբ, ԱԹՍ կրելու հնարավորություն ունեցող առաջին իրանական նավը միացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավատորմին։

ԱԹՍ կրելու հնարավորություն ունեցող «Շահիդ Բաղերի» նավի առանձնահատկությունները

«Շահիդ Բաղերի» նավն ունի ԱԹՍ-ների մի քանի էսկադրիլիա փոխադրելու, անօդաչու կործանիչների համար վայրէջքի և օդ բարձրանալու, պարեկային և մարտական ԱԹՍ-ներ կրելու, տարբեր տեսակի թեթև և արագ մարտական նավերի արձակման, ինչպես նաև շարժական ուղղաթիռներ տեղափոխելու և դրանց համար թռիչքի հնարավորություններ։

Նավը կարող է դիմանալ օվկիանոսի ալիքների մինչև 9 բալ տատանմանը, իսկ 22 հազար  ծովային մղոն գործառնական տիրույթի շնորհիվ,  այն կարող է մեկ տարի գործողություններ իրականացնել հեռավոր ջրերում, առանց վերալիցքավորվելու։