ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն համալրվել է ԱԹՍ կրելու հնարավորություն ունեցող «Շահիդ Բաղերի» նավով
ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սալամիի և ԶՈՒ շտաբի պետ գեներալ-մայոր Բաղերիի մասնակցությամբ, ԱԹՍ կրելու հնարավորություն ունեցող առաջին իրանական նավը միացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավատորմին։
ԱԹՍ կրելու հնարավորություն ունեցող «Շահիդ Բաղերի» նավի առանձնահատկությունները
«Շահիդ Բաղերի» նավն ունի ԱԹՍ-ների մի քանի էսկադրիլիա փոխադրելու, անօդաչու կործանիչների համար վայրէջքի և օդ բարձրանալու, պարեկային և մարտական ԱԹՍ-ներ կրելու, տարբեր տեսակի թեթև և արագ մարտական նավերի արձակման, ինչպես նաև շարժական ուղղաթիռներ տեղափոխելու և դրանց համար թռիչքի հնարավորություններ։
Նավը կարող է դիմանալ օվկիանոսի ալիքների մինչև 9 բալ տատանմանը, իսկ 22 հազար ծովային մղոն գործառնական տիրույթի շնորհիվ, այն կարող է մեկ տարի գործողություններ իրականացնել հեռավոր ջրերում, առանց վերալիցքավորվելու։