Ոչ նյութական ժառանգության պահպանման ոլորտում Իրանն աշխարհում չորրորդ տեղում է
-
Իրանցի աղջիկն իրականացնում է նաղալի ծեսը (իրանական ավանդապատումների ներկայացումը թատերական ոճով)
Pars Today-Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի փոխնախարարը նշել է. «Ոչ նյութական ժառանգության պահպանման ոլորտում Իրանն այս տարի տարի առաջին անգամ զբաղեցրել է աշխարհում չորրորդ տեղը»:
Չորեքշաբթի օրն Իրանի Շուշ քաղաք կատարած այցի ժամանակ, Ալի Դարաբին ասել է․ «Ոչ նյութական ժառանգության պահպանման ոլորտում Իրանի համաշխարհային դիրքը վերջին չորս տարում յոթերորդից հասել էր հինգերորդ տեղին, իսկ վերջին ամիսներին ոչ նյութական ժառանգության ևս 26 գործի գրանցմամբ այդ դիրքը բարձրացել է ևս մեկ աստիճանով»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը՝ հայտնում է, որ Դարաբիի խոսքով՝ վերջերս Իրանի Համադան քաղաքում գտնվող Եկբատան պատմական քաղաքի գրանցմամբ, նյութական ու բնական ժառանգության ոլորտում Իրանը ներառվել է աշխարհի 10 երկրների շարքում։ Իրանը գրանցել է ընդհանուր առմամբ 28 նյութական ժառանգություն։
Ընդգծելով զբոսաշրջության կայուն զարգացման և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, փոխնախարարն ասել է․ «Հաջորդ տարի Խուզեստան նահանգը կհյուընկալի Մշակութային ժառանգության բազմակողմանի արտադրանքի չորրորդ միջազգային փառատոնը, որը հնարավորություն է լլավագույն կերպով ներկայացնելու նահանգի պատմական և քաղաքակրթական հարուստ ներուժը»:
«Ոչ նյութական մշակութային ժառանգություն» նշանակում է սովորույթները, ներկայացուցչությունները և արտահայտությունները, գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև հարակից գործիքները, առարկաները, արտեֆակտները և մշակութային տարածքները, որոնք ճանաչվում են համայնքների, խմբերի և որոշ դեպքերում անհատների կողմից որպես իրենց մշակութային մաս։ Երգը, երաժշտությունը, պարը, դրամատուրգիան, արհեստագործությունը, խոհարարությունը, արվեստն ու արհեստը և տարբեր ծեսերը նույնեպս ոչ նյութական մշակութային ժառանգություն են։ Դրանք փոխանցվում ու պահպանվում են սերնդեսերունդ։