Իրանցի ղարիներն Ինդոնեզիայի իսլամական կենտրոնում Ղուրան են կարդացել
-
Իրանցի ղարի՝ Սալեհ Մեհդիզադե
Իրանցի ղարիներն (ղարի անվանում են այն մարդկանց, ովքեր Ղուրանը կարդում են երգեցիկ և հատուկ ոճով) Ինդոնեզիայի Ջակարտա քաղաքի իսլամական կենտրոնում Ղուրան են կարդացել։
Ջակարտայի Իսլամական կենտրոնի և Ինդոնեզիայում ԻԻՀ մշակութային կենտրոնի համագործակցությամբ, իրանցի ղարիներն այցելել են այս կենտրոն և ընթերցել Ղուրան։
Հղում անելով Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությանը, Pars Today-ը հաղորդում է, որ մուսուլման ուսանողների մասնակցությամբ կայացած ղարիների միջազգային մրցույթի առաջին տեղը զբաղեցրած Մոհամմադ Ֆալահփուրն արարողության ժամանակ Ղուրան է ընթերցել:
Իսկ երիտասարդ ղարի Սալեհ Մեհդիզադեն, ով անգիր գիտի Ղուրանը, արժանացել է ներկաների գովասանքին։
Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության միջազգային գարսենյակի և Ինդոնեզիայում Իրանի մշակութային ներկայացուցչության համագործակցությամբ, իրանցի ղարիները փետրվարի 10-ին կմասնակցեն Իսլամական հեղափոխության հաղթանակի ազգային տոնին նվիրված միջոցառմանը և Իսթիղլալ մզկիթի ուրբաթօրյա աղոթքին։