Թեհրանի հայոց թեմի առաջնորդի շնորհավորական ուղերձը՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առթիվ
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ ուղերձում, հայ համայնքի անունից շնորհավորել է Իրանի ժողովրդին և իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին՝ այս մեծ հաղթանակի կապակցությամբ և հարգանքի տուրք մատուցել հեղափոխության և երկրի տարածքային ամբողջականության ու անվտանգության համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին։
Բահմանի 22-ի հաղթական երթը
Այս օրերին, ողջ Իրանը, մեկ անգամ ևս ապրում է 46 տարի առաջ իր արյամբ նվաճած իսլամական Հեղափոխության մեծ հաղթանակի երջանկությունը, որով երկիրն ու ողջ ժողովուրդը ինքն իրեն գտավ նոր և լուսավոր ճանապարհի վրա:
46 տարի առաջ հանգուցյալ իմամ Խոմեյնու գլխավորությամբ սկսված Իրանի իսլամական հեղափոխությունն այսօր առավել քան երբևէ, ավելի հաստատակամ ու ինքնավստահ է շարունակում իր ուղին՝ հույսի ու լուսի նոր հեռանկարներ բացելով իր ժողովրդի կյանքում:
Հարկ է հիշել, որ 46 տարի առաջ սկսված իսլամական հեղափոխութիւնը ծանր ու դժվարին պահեր ունեցավ և նույնքան ծանր վիճակների միջից անցավ, սակայն հեղափոխության ղեկավարի արդար խորհուրդներն ու պատգամները և մյուս կողմից հեղափոխություն կատարած ժողովրդի աներկբա հավատն ու անկոտրում կամքը այդ դժվարությունները շրջանցեցին ու կարողացան վճռական հակահարված հասցնել բոլոր նրանց ովքեր փորձեցին կանխել հեղափոխության հաղթանակը։
Իրանի ժողովուրդը չի կարող մոռանալ այն օրերը, երբ հեղափոխության ժամանակ հետադիմական ու այլամերժ ուժերի խորհրդանիշ հանդիսացող՝ այդ օրերի Իրաքի կառավարությւնը, Արևմտեան կայսերապաշտ ուժերի դրդմամբ, հարձակում գործեց Իրանի Իսլամական Հանրապետութեան վրա, հավատալով, թե կարող է կանգնել իսլամական հեղափոխության առաջ կամ կանխել դրա հաղթանակը:
Պարտադրված պատերազմի առաջ կանգնած և հայրենիքի պահպանման ու անվտանգութեան խորը գիտակցությամբ զինված Իրանի ժողովուրդը, մեկ մարդու նման ու առանց կրոնական, ազգային ու ցեղային խտրության կանգնեց թշնամու գրոհների դեմ ու քաջաբար պաշտպանեց իր հայրենիքն ու նոր հաղթած հեղափոխությունը:
Այո՛, Իրանի Իսլամական Հանրապետութեան ժողովուրդը, լողք-կողքի ու ձեռք-ձեռքի տված պաշտպանեց իր հայրենիքը, պաշտպանեց իր հեղափոխությունն ու արժանապատվությունը:
Հազարավոր տարիներ Իրանի օրհնյալ հողի վրա ապրող, ստեղծագործող հայը անմասն չմնաց և՛ հեղափոխության կերտման ընթացքից և պարտադրվածլ պատերազմից: Նա իր բոլոր հնարավորություններն ու կարողությունները դրեց ի նպաստ հայրենիքի պաշտպանության, որովհետև հավատացած էր ու հավատում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր պատմությամբ, անցյալի, ներկայի և ապագայի կյանքով իր էության անբաժանելի մասն է: Այս գիտակցությամբ գործեց ու պայքարեց հայը. Խաղաղութեան ժամանակ իր գրիչով ու ստեղծագործական մտքով, իսկ պատերազմի ժամանակ՝ զենքով։
Իրանի իսլամական հեղափոխութեան 46-րդ տարեդարձի առիթով մեր ողջ ժողովրդի անունից ողջունում ենք Իրանի Իսլամական Հեղափոխութեան հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի և երկրի քաղաքական ու հոգևոր ղեկավարությանն ու ողջ ժողովրդին: Շնորհավորում ենք բոլորին և նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ ցանկանում:
Հաղթապանծ հեղափոխության բարեբաստիկ 46-րդ ամյակի առիթով հարգանքի տուրք ենք մատուցում հեղափոխութեան ռահվիրա առաջնորդի՝ հանգուցեալ Իմամ Խոմեռնու ևհանուն հեղափոխության ու Իրան օրհնված հայրենիքի պաշտպանության, ամբողջականության ու անվտանգության իրենց կյանքը զոհած բազմահազար նահատակների հիշատակին:
Փառք ու հարգանք նրանց ովքեր կերտեցին հեղափոխությունը.
Փառք ու պատիվ նրանց, ովքեր պաշտպանեցին հեղափոխությունն ու հայրենիքը.
Հազար փառք նրանց ովքեր դեռ շարունակում են պայքարը հանուն արդարության, խաղաղության ու հեղափոխության գաղափարախոսության իրականացման ու Իրանի Իսլամական Հանրապետության անսասանութեան:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍՅԱՆ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ