Իրանը սկսել է իրիդիումի հեքսաֆտորիդ արտադրել Սպահանի միջուկային օբյեկտում
https://parstoday.ir/hy/news/iran-i229042-Իրանը_սկսել_է_իրիդիումի_հեքսաֆտորիդ_արտադրել_Սպահանի_միջուկային_օբյեկտում
Իրանի Իսլամական Հանրապետությունը սկսել է իրիդիումի հեքսաֆտորիդի (IRF6) արտադրությունը Սպահանի նահանգում տեղակայված միջուկային օբյեկտում։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Փետրվար 09, 2025 12:06 Asia/Tehran
  • Իրանը սկսել է իրիդիումի հեքսաֆտորիդ արտադրել Սպահանի միջուկային օբյեկտում

Իրանի Իսլամական Հանրապետությունը սկսել է իրիդիումի հեքսաֆտորիդի (IRF6) արտադրությունը Սպահանի նահանգում տեղակայված միջուկային օբյեկտում։

Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

«Իրանի միջուկային տեխնոլոգիաների ոլորտի համար նշանակալի ձեռքբերում է իրիդիումի հեքսաֆտորիդի (IRF6) արտադրական գծի գործարկումը Սպահանի «Շահիդ Ռաիսի» միջուկային օբյեկտում:  Գործարկման արարողությանը ներկա են եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին, ինչպես նաև միջուկային արդյունաբերության բարձրաստիճան ներկայացուցիչներ»,-նշում է Mehr գործակալությունը։

Ստեղծված IRF6 արտադրագիծը կօգտագործվի IR-191 իզոտոպը հարստացնելու և տրոհելու համար, որը շատ կարևոր բաղադրիչ է մի շարք բժշկական ու արդյունաբերական կիրառություններում:  Հաղորդվում է, որ առաջատար արտադրական գծի գործարկմամբ՝ Իրանը դարձավ սակավաթիվ երկրներից մեկը, որը կարող է արտադրել իրիդիումի հեքսաֆտորիդ (IRF6):

«Այս ձեռքբերումը ոչ միայն ուժեղացնում է երկրի ներքին հնարավորություններն, այլև այլ երկրներ հնարավոր արտահանման համար դուռ է բացում»,-գրում է Mehr գործակալությունը։