Իսլամական միասնությունը՝ պատնեշ է իմպերիալիզմի դավադրությունների դեմ - Փեզեշքյան. Իսլամական երկրները կշենացնեն Գազան
-
ՀԱՄԱՍ-ի ղեկավարության խորհրդի նախագահի և անդամների հանդիպումը ԻԻՀ նախագահի հետ
Pars today - Իսլամական դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղարն ընդգծել է համաշխարհային իմպերիալիզմի դավադրությունների դեմ իսլամական միասնության անհրաժեշտությունը:
Իսլամական դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղար Հոջաթոլէսլամ Համիդ Շահրիարին գնահատելով Իրանի Իսլամական հեղափոխության ձեռքբերումներն ընդգծել է համաշխարհային իմպերիալիզմի դավադրությունների դեմ միասնության անհրաժեշտությունը:
Ըստ Parstoday-ի, Շահրիարին ասել է. «Ավելի քան 200 տարի իմպերիալիզմը պառակտումներ ու տարաձայնություններ ստեղծեց տարածաշրջանում և արդարացրեց իր ներկայությունը: Թշնամին դեռևս ձգտում է պառակտում և տարաձայնություն ստեղծել ոչ միայն Իրանում, այլև իսլամական աշխարհում, որի վառ օրինակն է իսլամական երկրների մասնատումը»։
Փեզեշքյան. Իսլամական երկրները կկարողանան շենացնել Գազան
Թեհրանում Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ղեկավար խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն, ընդգծելով Գազայի ժողովրդին օգնելու և այս տարածաշրջանը վերականգնելու համար միջազգային կոալիցիա ստեղծելու անհրաժեշտությունը, հատկապես իսլամական երկրների մասնակցությամբ շեշտել է. «Անշուշտ, իսլամական երկրների օգնությամբ նրանք կկարողանան վերաբնակեցնել Գազան և կյանքը վերադարձնել այս տարածաշրջանի մուսուլման ժողովրդին»:
Իրանի սուննի գիտնականների շնորհավորանքը՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ
Իրանի սուննի գիտնականները առանձին հայտարարություններ են տարածել՝ շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձը և հայտարարել են. «Իրանն ունի նվիրված, հավատարիմ ու միասնական ժողովուրդ, որը ենթարկվելով Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հրահանգներին, իր ողջ ուժով կպաշտպանի իսլամն ու հեղափոխությունը»: