Իրանցի քիմիկոսների հաջողությունները՝ շրջանցելով պատժամիջոցները. Մրցակցություն ամերիկացի գործընկերների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i229068-Իրանցի_քիմիկոսների_հաջողությունները_շրջանցելով_պատժամիջոցները._Մրցակցություն_ամերիկացի_գործընկերների_հետ
Իրանի գիտության նախարարության հետազոտական հարցերով փոխնախարարն ասել է.-Իրանցի քիմիկոսները շրջանցել են պատժամիջոցները և հաջողություն են արձանագրել քիմիայի բնագավառում գիտական ​​հոդվածներ գրելու ոլորտում, և նույնիսկ մրցակցում են ամերիկացի և չինացի գիտնականների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2025 14:54 Asia/Tehran
  • Հարյուրամյա անցյալ ունեցող Իրանի Ռազի պատվաստանյութի և շիճուկի հետազոտական ​​ինստիտուտը
    Հարյուրամյա անցյալ ունեցող Իրանի Ռազի պատվաստանյութի և շիճուկի հետազոտական ​​ինստիտուտը

Իրանի գիտության նախարարության հետազոտական հարցերով փոխնախարարն ասել է.-Իրանցի քիմիկոսները շրջանցել են պատժամիջոցները և հաջողություն են արձանագրել քիմիայի բնագավառում գիտական ​​հոդվածներ գրելու ոլորտում, և նույնիսկ մրցակցում են ամերիկացի և չինացի գիտնականների հետ։

Փեյման Սալեհին կիրակի օրը Իրանի օրգանական քիմիայի 30-րդ սեմինարի բացման արարողության ժամանակ հայտարարել է.-Չնայած Իրանն ունի աշխարհի բնակչության մեկ տոկոսը, սակայն ունի համաշխարհային գիտական ​​արտադրանքի երկու տոկոսը:

Իրանի Ռազի ինստիտուտը Հակաթույնի արտադրության համաշխարհային ստանդարտ կենտրոններից մեկը

Մեկ այլ նորությանհամաձայն, փետրվարի 18-19-ը Իրանի Ռազի ինստիտուտի կողմից և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անմիջական աջակցությամբ տարածաշրջանային մակարդակով առաջին անգամ Իրանում կանցկացվի Թունաբանության և հակաթույնի միջազգային կոնֆերանսը, որը կհյուրընկալի աշխարհի տարբեր երկրներից ականավոր փորձագետների և հետազոտողների:

Իրանի Ռազի ինստիտուտի թունավոր կենդանիների բաժնի ղեկավար Աբբաս Զարեն ընդգծել է այս համաժողովի կարևորությունը և ասել.- Ռազի ինստիտուտի կողմից արտադրված հակաթույններն ունեն զգալի առավելություններ, որոնցից զուրկ են բազմաթիվ համաշխարհային օրինակները: Բազմավալենտ բնույթի և թույնը չեզոքացնելու մեծ կարողության պատճառով մի քանի երկրներ ցանկություն են հայտնել համագործակել Ռազի ինստիտուտի հետ հակաթույն տրամադրելու համար: