Իրանում մեկնարկել են իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված տոնակատարությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i229070-Իրանում_մեկնարկել_են_իսլամական_հեղափոխության_տարեդարձին_նվիրված_տոնակատարությունները
Անկախությանն ու ազատությանը նվիրված տոնակատարություններ՝ Թեհրանում ու Իրանի ողջ տարածքում ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2025 05:51 Asia/Tehran
  • Իրանում մեկնարկել են իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված տոնակատարությունները

Անկախությանն ու ազատությանը նվիրված տոնակատարություններ՝ Թեհրանում ու Իրանի ողջ տարածքում ։

Թեհրանում և Իրանի ողջ տարածքում մեկնարկել են իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված ոնակատարւթյունները։  Ինչպես ամեն տարի, իրանցիներն այս տարի ևս դուրս են եկել փողոցներ՝ տոնելու հեղափոխության հաղթանակը։

Ինչո՞ւ է դա կարևոր

Տոնակատարություններին իրանցիների ակտիվ ներկայությունը վկայում է իրենց անկախությունն ու ազատությունը տոնելու նրանց ցանկության մասին։  Այդ հավաքական ոգին հեղափոխության արժեքների հետ մարդկանց խորը կապի ու այդ արժեքները պահպանելու վճռականության արտահայտիչն է։

Իսլամական հեղափոխության հաղթանակի շնորհիվ Իրանը գրանցել է բազմաթիվ ներքին ու միջազգային ձեռքբերումներ ու առաջընթաց այնպիսի ոլորտներում, ինչպես՝ կրթությունը, տեխնոլոգիաները և առողջապահությունը:

Իսլամական հեղափոխության հաղթանակն Իրանին վերածեց տարածաշրջանային կարևոր խաղացոցի ու ազդեց անկախության շարժումների և արտաքին գերիշխանության դեմ դիմադրության վրա:

Հեղափոխպության հաջողության ու առաջընթացի գործում Իրանի ժողովրդի դերը եղել է վճռորոշ և վկայում է այդ ժողովդրի հաստատակաության ու միասնականության մասին։

Տոնակատարություններին իրանցիների ներկայությունն աշխարհին հղում է այն ուղերձը, որ ցանկացած իրավիճակում նրանք պատրաստ են պաշտպանել երկրի համակարգն ու իսլամական հեղափոխությունը։

Իսլամական հեղափոխության ազդեցությունն անցել է ազգային սահմաններից ու ազդել ներքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների վրա:

Ներքին առումով հեղափոխությունն ամրապնդել է ազգային ինքնության և ինքնաբավության զգացումը, իսկ միջազգային ասպարեզում,  տարբեր տարածաշրջաններում ոգեշնչել է հանուն ազատության և  իմպերիալիզմի դեմ պայքարող շարժումներին: