Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ 
https://parstoday.ir/hy/news/iran-i229072-Իրանի_իսլամական_հեղափոխության_հաղթանակի_46_րդ_տարեդարձի_կապակցությամբ
Վերջին 46 տարիներին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի կապակցությամբ բահմանի 22-ի քայլարշավին ժողովրդի միասնական մասնակցությունը դարձել է դիմադրության, միասնության ու բռնատեր համակարգերի դեմ Իրանի ժողովրդի հաղթանակը տոնելու խորհրդանիշը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2025 06:13 Asia/Tehran

Վերջին 46 տարիներին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի կապակցությամբ բահմանի 22-ի քայլարշավին ժողովրդի միասնական մասնակցությունը դարձել է դիմադրության, միասնության ու բռնատեր համակարգերի դեմ Իրանի ժողովրդի հաղթանակը տոնելու խորհրդանիշը:

Այս տարի ևս, Իրանի ժողովուրդը, միասնությամբ ու համերաշխությամբ,  վերահաստատում է իր ուխտմ իսլամական հեղափոխության գաղափարների հետ: Անցած 46 տարիների ընթացքում Իրանի ժողովուրդը արժանապատվությամբ ու հաջողությամբ հաղթահարել է տարբեր փորձություններ, այդ թվում՝ պատերազմն ու տնտեսական պատժամիջոցները: Այդ տարիների ընթացքում ոչինչ չի կարողացել թուլացնել հեղափոխության ուղին շարունակելու Իրանի ժողովրդի կամքն ու վճռականությունը: