Իրանցիների զանգվածային մասնակցությունը բահմանի 22-ի երթին․ Հեղափոխության իդեալների հետ ուխտի վերականգնում
Այսօր առավոտյան Իրանի ամբողջ տարածքում մեկնարկել են հեղափոխության հաղթանակին նվիրված երթեր։ Մասնակիցները կրել են Իրանի դրոշներն ու հեղափոխական կարգախոսներ վանկարկելով, ևս մեկ անգամ ընդգծել միասնությանն, անկախությանն ու հեղափախական իդեալներին իրենց նվիրվածությունը։
Չնայած տեղացող ձյանն ու ցուրտ եղանակին, իրանցիները դուրս են եկել փողոցներ՝ կերտելու միասնության ու համերաշխության հերթական էպոսը։
Երթի մասնակիցները կրում են ԻԻՀ դրոշները, հեղափոխության առաջնորդի լուսանկաներն ու տոնելով իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ դարեդարձը, վերանորոգել են իրենց ուխտը հեղափոխության իդեալների հետ։
Իրանի տարբեր քաղաքներում ու գյուղերում, երիտասարդները, տարեցները, կանայք ու երեխաները դուրս են եկել փողոցներ՝ տոնել հեղափոխության հաղթանակը։ Ընդգծելով երկրի անկախության, ազատության և առաջընթացի կարևորությունը՝ մարդիկ կարևորել են հասարակության բոլոր շերտերի դերը մեծ Իրանի առաջընթացի գործում։
Երթերի մասնակիցները կրել են պաստառներ՝ «Մահ՝ ԱՄՆ-ին» և «Մահ՝ Իսրայելին» կարգախոսներով։ Երթերին զուգահեռ, փողոցներում կազմակերպվել են տարբեր մշակութային ծրագրեր։
Սիստան և Բալուչեստան նահանգի շիաներն ու սուննիները նույնպես միասնաբար մասակցել են այսօրվա երթին։
Երթերը մեկնարկել ան առավոտյան՝ Իրանի բոլոր նահանգներում ու քաղաքներում, այդ թվում՝ Սիստան և Բալուչեստան նահանգում և երկրի միասնության մայրաքաղաքը համարվող Զահեդան քաղաքում։