Թեհրանում մեկնարկել է բահմանի 22-ի երթը
https://parstoday.ir/hy/news/iran-i229080-Թեհրանում_մեկնարկել_է_բահմանի_22_ի_երթը
Թեհրանում, 13 ուղղություններովմիաժամանակ, մեկնարկել են իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված երթերը, որոնք կավարտվեն Ազատության հրապարակում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2025 07:53 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է բահմանի 22-ի երթը

Թեհրանում, 13 ուղղություններովմիաժամանակ, մեկնարկել են իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված երթերը, որոնք կավարտվեն Ազատության հրապարակում։

ԻՌՆԱ-ի թղթակցի հաղորդմամբ՝ իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված քայլերթերի մասնակիցները վերանորոգել են իրենց ուխտն ԻԻՀ հիմնադրի և գերագույն առաջնորդի իդեալների հետ և ընդգծել, որ շարունակելու են նահատակների ուղին՝ մինչև իսլամի թշնամիների նկատմամբ վերջնական հաղթանակը։ Երթերի մասնակիցները համերաշխություն են հայտնել աշխարհի ճնշված ժողովուրդների, հատկապես Գազայի ժողովրդին և ամերիկյան հանցագործությունների զոհերին։  

Երթերը մեկնարկել են 13 ուղղություններով և կավարտվեն Ազատության հրապարակում։

Երթի մասնակիցները վանկարկել են «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին», «Մենք չենք նվաստանա», «Մենք Քուֆայից չենք, հանգիստ թողեք Ալիին» կարգախոսները։ Երեխաներն ու դեռահասները մեծերի կողքին քայլելով, նույնպես հարգել են նահատակների հիշատակը։

Երթերը լուսանկարահանում են 3 հազար լուսանկարիչների, իսկ երթուղիների ողջ երկայնքով տեղակայված մշակութային, գեղարվեստական, լրատվական և սննդի  տաղավարները ծառայություններ են մատուցում երթերի մասնակիցներին։

Մի շարք այլ տաղավարներում ներկայացված է իրանական արդյունաբերական ընկերությունների արտադրանքը, որպես հեղափոխության նվաճումներ, իրանցիների ինքնաբավության և կարողության դրսևորում և «ժողովրդի մասնակցությամբ արտադրական թռիչք» գրանցելու ապացույց։ 

Այսօրվա երթերը լուսաբանում են արտասահմանյան ԶԼՄ-ների ավելի քան 200 ներկայացուցիչներ և ավելի քան 7 հազար իրանական լրատվամիջոցների աշխատակիցներ։

Իրանի ռադիոհեռուստատեսության ավելի քան 350 լրատվական խմբեր, բոլոր նահանգներից, ուղիղ եթերով լուսաբանում են բահմանի 22-ի երթը։