Աշխարհի ուժային հավասարումներում Իրանը հիմնասյուներից մեկն է համարվում
https://parstoday.ir/hy/news/iran-i229090-Աշխարհի_ուժային_հավասարումներում_Իրանը_հիմնասյուներից_մեկն_է_համարվում
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Իրանին և իրանցիներին բնութագրել է որպես աշխարհի նոր ուժային հավասարումների հիմնասյուներից մեկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2025 12:22 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերի
    Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերի

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Իրանին և իրանցիներին բնութագրել է որպես աշխարհի նոր ուժային հավասարումների հիմնասյուներից մեկը։

Կիրակի օրը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առիթով հղած ուղերձում ասել է.-Անհերքելի, ոգեշնչող և ուսանելի ճշմարտություն է, որ չնայած սպառնալիքներին ու ճոռոմաբանությանը, համաշխարհային տերությունները, հետևելով Իրանի Իսլամական Հանրապետության կարողություններին, առաջխաղացումներին, և աշխարհաքաղաքական ու ռազմավարական հնարավորություններին, խորապես վախեցած ու սարսափած են, և պարտավոր են ընդունել այն փաստը, որ նոր աշխարհակարգում Իրանը հզոր տերություններից է։ Ըստ Pars Today-ի՝ գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին հավելել է. - Իսլամական հեղափոխության հիմնադիր Իմամ Խոմեյնիի իմաստուն և խիզախ առաջնորդությամբ Իսլամական հեղափոխության փառապանծ հաղթանակի 46-րդ տարեդարձը նշանավորում է աշխարհում ուշագրավ զարգացումների սկիզբը և ԱՄՆ-ի ու Արևմուտքի տիրակալությունից Իրանի ու իրանցիների ազատագրման և բարձունքները նվաճելու, համաշխարհային տերության վերածվելու իրանցիների սրբազան ջիհադի սկիզբը։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է.-Անկասկած, իմպերիալիզմի սահմռկեցուցիչ հարձակումների դիմաց Իսլամական հեղափոխությունն ապահով է մնացել խիզախ ու խոհեմ առաջնորդի աստվածային առաջնորդությամբ, և միասնական, հավատացյալ ու հեղափոխական ժողովրդի խորաթափանցության ու զգոնության, ռազմական ու պաշտպանական կանխարգելիչ հզորության, գիտական ոլորտում Իրանի նվաճումների և ուժ առաջացնող ձեռքբերումների շնորհիվ։