իմպերիալիստական տերություններից և Ամերիկայից ազատվելը Իրանի իսլամական հեղափոխության գլխավոր պատճառներից էր
-
իմպերիալիստական տերություններից և Ամերիկայից ազատվելը Իրանի իսլամական հեղափոխության գլխավոր պատճառներից էր
Pars Today - Արտաքին քաղաքականության հարցերով փորձագետն ասել է.- Միջազգային ասպարեզում «Քաղաքական անկախությունը» համարվում է Իրանի ժողովրդի հեղափոխության կարեւորագույն ձեռքբերումներից մեկը։
Անդրադառնալով Իսլամական հեղափոխությունից հետո արտաքին քաղաքականության ոլորտում ունեցած ձեռքբերումներին, արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Սադր ալ-Հուսեյնին ասել է․-Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի կարեւորագույն ձեռքբերումներից է անկախությունը, որը համարվում էր իսլամական հեղափոխության կարգախոսների մշտական ու մնայուն կողմերից մեկը։
Իսլամական հեղափոխության գլխավոր, մնայուն և անմոռանալի կարգախոսն էր՝ «Անկախություն, ազատություն, Իսլամական Հանրապետություն»:
Պատմության ընթացքում Իրանը չի եղել որևէ երկրի գաղութը, սակայն Փահլավիի օրոք երկիրը չափից ավելին կախվածության մեջ է եղել Ամերիկայից, ինչը վտանգել է Իրանի ժողովրդի և ամբողջ երկրի որոշման և կամքի անկախությունը:
Ըստ Pars Today-ի, Սադր ալ-Հուսեյնին այս կապակցությամբ Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է․-Իրանում իսլամական և ժողովրդական հեղափոխության հիմնական պատճառներից մեկը Ամերիկայի գլխավորած հեգեմոն համակարգից կախվածությունն էր։
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական և աշխարհամշակութային դիրքը Արևմտյան Ասիայի և միջազգային աշխարհագրության մեջ, «անկախության» շեշտադրումը համարվում է կարևոր խնդիր:
Ըստ այդմ, իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից ի վեր, «Անկախություն, ազատություն, Իսլամական Հանրապետություն» կարգախոսը համարվում է Իրանի ժողովրդի ամենակարևոր և մնայուն կարգախոսներից մեկը։
Արտաքին քաղաքականության հարցերով այս փորձագետն ասել է․- Հաշվի առնելով կախվածությունը և նկատի ունենալով պոտենցիալ և փաստացի հնարավորություններն արդյունավետ մարդկային և առատ նյութական ռեսուրսների առումով, Իրանի ժողովուրդը ձգտում էր հասնել մի երազանքի, որը կոչվում էր քաղաքական անկախություն:
Սադր ալ-Հուսեյնին հավելել է.-Անկախությունն իր քաղաքական իմաստով մեկնաբանվում է որպես այն, որ ազգը կարողանա իր իրավական գործընթացների շրջանակներում որոշում կայացնել ազգային շահերից և մտահոգություններից ելնելով և այդ որոշման հիման վրա ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:
Նա նշել է, որ այսօր՝ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից 46 տարի անց, «քաղաքական անկախությունը» համարվում է մեր համաժողովրդական հեղափոխության կարեւորագույն ձեռքբերումներից մեկը միջազգային ասպարեզում։ Քանի որ ՄԱԿ-ի շուրջ 200 անդամ երկրների համեմատ, քիչ երկրներ կան, որոնք բոլոր հարցերում կարող են հավակնել վերը նշված իմաստով անկախությանը, և քաղաքագետներից շատերի կարծիքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը ճանաչված է որպես միջազգային ասպարեզում սակավաթիվ անկախ երկրներից մեկը, իսկ Իրանի ժողովրդի նկատմամբ իմպերիալիստական համակարգի աճող թշնամանքի հիմնական պատճառներից մեկը եղել է անկախության հանդեպ այս ձգտումը, որովհետև այս ազգային համառությունը մեզ առանձնացրել է գերիշխող և նրանց ենթարկվող երկրների երկու խմբերից։
Արտաքին քաղաքականության հարցերով այս փորձագետը իր խոսքը եզրափակել է ասելով․-Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի ժողովուրդը շարունակական ջանքերի, անզուգական առաջնորդության և մաքուր իսլամի շնորհիվ կարողացավ հասնել ցանկալի անկախությանը: Եվ անշուշտ, ձեռք բերված անկախության պահպանումն ու խորացումը կարող է էական և անհերքելի ազդեցություն ունենալ երկրի համակողմանի առաջընթացի և ժողովրդի հպարտության վրա։