ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովում դատապարտվել է Իրանի դեմ ուղղված՝ ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքը
(last modified Sat, 29 Mar 2025 06:32:14 GMT )
Մարտ 29, 2025 10:02 Asia/Tehran
  • ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովում դատապարտվել է Իրանի դեմ ուղղված՝ ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքը

ԲՐԻԿՍ անդամ երկրների փոխարտգործնախարարները և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով հատուկ բանագնացները դատապարտել են Իրանի դեմ ուղղված՝ ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքները։

Մարտի 27-ին և 28-ին Բրազիլիայում կայացավ ԲՐԻԿՍ ԱԳ նախարարների Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների փոխնախարարների և հատուկ բանագնացների հանդիպումը, որին Իրանից ներկա էր ԱԳՆ Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով գարսենյակի  գլխավոր տնօրեն Մեհդի Շուշթարին:
Հանդիպման ավարտական հաղզորդագրության մեջ մասնակիցներն աջակցություն են հայտնել Իրանին՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում և ողջունել  Թեհրանի բանակցությունները ՄԱԳԱՏԷ-ի հետ։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպես՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, տարածաշրջանում զարգացման և ինտեգրման համար համագործակցության մեծացումը, Պաղեստինի ժողովրդի, հատկապես Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումները դատապարտելը։ Ընդգծվել է ճգնաժամերը խաղաղ ճանապարհով լուծելու, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի կողմից հրադադարի համաձայնագրին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։