Միջազգային մերձեցում և բնապահպանական ճգնաժամերին դիմակայելու համատեղ պատասխանատվություն
(last modified Fri, 04 Apr 2025 13:12:42 GMT )
Ապրիլ 04, 2025 16:42 Asia/Tehran
  • Միջազգային մերձեցում և բնապահպանական ճգնաժամերին դիմակայելու համատեղ պատասխանատվություն

Pars Today- Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավարն ընդգծել է ԻԻՀ հանձնառությունը շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն զարգացման համար միջազգային համագործակցությանը:

Ըստ Pars Today-ի՝ վկայակոչելով Իրանի ուսանողների լրատվական գործակալությունը (ISNA), Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավար Շինա Անսարին Բրազիլիայում կայացած BRICS-ի անդամ երկրների բնապահպանության նախարարների հանդիպման ժամանակ այս տնտեսական խումբը համարել է հարավ-հարավ փոխգործակցության կարևոր հարթակ, որը ներկայացնում է աշխարհի բնակչության գրեթե կեսը:

Անսարին հայտարարել է, որ աշխարհը բախվում է բնապահպանական մեծ մարտահրավերների և հավելել է. «Կլիմայի փոփոխությունը, անապատացումը, ջրի ճգնաժամը և շրջակա միջավայրի աղտոտումը սպառնալիքներ են, որոնք վտանգում են ապագա սերունդների կյանքը, և այդ ճգնաժամերին դիմակայելու համար անհրաժեշտ է միջազգային սերտաճում և համատեղ պատասխանատվություն»։

Անդրադառնալով մարդու պայմաններին և իրավունքներին՝ Իրանի փոխնախագահն ընդգծել է բնապահպանական և մարդկային աղետների դեմ պայքարի անհրաժեշտությունը և Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները համարել համաշխարհային մարտահրավերների օրինակ, որոնք անհապաղ ուշադրություն են պահանջում։

Անսարին խոսել է նաև ջերմոցային գազերի արտահանումների կրճատման և վերականգնվող էներգիայի զարգացնելու Իրանի ծրագրերի մասին և ընդգծել է, որ Իրանը քայլեր է ձեռնարկում կայուն զարգացման ուղղությամբ։

Իրանի փոխնախագահն ու Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության  ղեկավարն ընդգծել է. «Այսօր, առավել քան երբևէ, աշխարհը երկիր մոլորակը պաշտպանելու համար հավաքական գործողությունների կարիք ունի։ Խելացի քաղաքականության մշակումը, տարածաշրջանային ինտեգրումը և գործնական լուծումների իրականացումը կայուն զարգացման երեք հիմնական սյուներն են»: