Իրանը և քաղաքա-տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/iran-i2311-Իրանը_և_քաղաքա_տնտեսական_հարաբերությունների_զարգացման_հեռանկարները
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործմամբ և Իրանի միջուկային շրջափակումների չեղարկմամբ, ակնառու աճ են արձանագրել Իրանի և եվրոպական ու ասիական երկրների քաղաքա-տնտեսական պատվիրակությունների փոխայցելությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2016 16:34 Asia/Tehran
  • Իրանը  և   քաղաքա-տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործմամբ և Իրանի միջուկային շրջափակումների չեղարկմամբ, ակնառու աճ են արձանագրել Իրանի և եվրոպական ու ասիական երկրների քաղաքա-տնտեսական պատվիրակությունների փոխայցելությունները:

Այս շրջանակում Գերմանիայի ԱԳ նախարար՝ Ֆրանկ Վոլտեր Շտայնմայերը Թեհրան կատարելիք այցի ընթացքում, Իրանի պաշտոնատարների հետ հանդիպումներում տնտեսական հարցերից բացի, խորհրդակցելու է նաև տարածաշրջանի քաղաքական հարցերի, ներառյալ Սիրիայի ճգնաժամի և տարածաշրջանում ահաբեկչության վերաբերյալ:

Գերմանիայի ԱԳ նախարարի Իրան կատարելիք այցն այն դեպքում է ծրագրվել երկկողմ հարաբերությունների և միջազգային համագործակցությունների շրջանակում,երբ Հունաստանի վարչապետ՝ Ալեքսիսի Ցիպրասը ևս առաջիկա օրերին կայցելի Թեհրան նույն նպատակներով:

Չնայած ընդամենը երկու շաբաթ է անցել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից, բայց Եվրոպայի, Ասիայի և տարածաշրջանի երկրների քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պաշտոնատարներ ու խոշոր պատվիրակություններ են այցելել Թեհրան, Իրանի հետ իրենց հարաբերություններն ընդլայնելու նպատակով:

Այս շրջանակում անցած շաբաթ Թեհրան ժամանեց Ավստրիայի տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը և բանակցություններ անցկացրեց ավտոմեքենաշինության , տրանսպորտի և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ներդրում կատարելու շուրջ:

Իսկ Իրանի էկոնոմիկայի նախարար՝ Ալի Թայեբնիան այսօր կուղևորվի Ճապոնիա ներդրումների ոլորտում երկկողմ համաձայնագիր ստորագրելու նպատակով:

Իրանի նախագահի օրերս Իտալիա և Ֆրանսիա կատարած ուղևորության արդյունքում 30 փաստաթուղթ է ստորագրվել տնտեսական համագործակցության մասին,որոնք մեծ հնարավորություն են ընձեռում երկկողմ ու բազմակողմ համագործակցությունների համար:

Հաշվի առնելով նավթի ցածր գնի կտրուկ անկումը, գազի ու նավթի ոլորտում բանակցություններն ավելի կարևորություն են ստանում :

Բանակցություններ են սկսվել խոշոր նավթընկերությունների , ներառյալ Total-ի , Lukoil-ի , Eni-ի և BP-ի Իրան վերադարձի համար:

Ֆրանսիական Total նավթընկերությունը ևս նավթադաշտերում Իրանի գործընկերներից մեկն է եղել: Շրջափակումների չեղարկմամբ այս ընկերությունը Իրան վերադառնալու պատրաստակամություն է հայտնել : Վերջերս տեղի ունեցած բանակցություններում , համաձայնություն է կայացել կողմերի միջև համագործակցությունները վերսկսելու համար:

Այս փոխայցելությունները ցույց են տալիս,որ Իրանը ցանկանում է ընդլայնել իր հարաբերությունները բոլոր երկրների հետ և ջանքեր է գործադրում,որպեսզի այս հարաբերությունները նպաստեն տնտեսական իրավիճակի բարելավմանը և տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը: Ակնկալվում է,որ «Համատեղ քայլերի հաամպարփակ ծրագրի» իրագործմամբ, հարևան հատկապես Պարսիցծոցյան արաբական երկրների հետ Իրանի հարաբերություններն ընդլայնվեն՝ տարածաշրջանում առկա հնարավորություններին ու ընդհանուր շահերին համապատասխան:

Փորձը ցույց է տվել,որ համատեղ շահերի հիմամբ համագործակցությունը խթանում է հավաքական անվտանգությունը և կայունության ամրապնդումը: Ուստի Իրանը երբեք տարածաշրջանի որևէ երկրի հետ լարվածության չի ձգտել,այլ գերադասում է ստեղծված նոր մթնոլորտում հավասակշռված կերպով իր հարաբերություններն ընդլայնել բոլոր երկրների հետ: