Իրանի արտգործնախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան
Մայիս 04, 2025 07:29 Asia/Tehran
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի օրը կժամանի Պակիստան, ապա կմեկնի Հնդկաստան, շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ այս այցը հարևան երկրների հետ կանոնավոր խորհրդակցությունների մի մասն է։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ այցի ընթացքում Արաղչին կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։
Բաղային հավելել է, որ հաջորդ շաբաթվա վերջում իրանցի բարձրաստիճան դիվանագետը պաշտոնական այցով կժամանի նաև Հնդկաստան։