Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հակաիրանական նոր պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i235342
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի էներգետիկ և նավթային ոլորտների հետ կապված մի խումբ քաղաքացիական ու իրավաբանական անձանց և նավերի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը։
(last modified 2025-07-31T08:41:30+00:00 )
Հուլիս 31, 2025 12:11 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի հակաիրանական  նոր պատժամիջոցները

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի էներգետիկ և նավթային ոլորտների հետ կապված մի խումբ քաղաքացիական ու իրավաբանական անձանց և նավերի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը։

Էսմայիլ Բաղային հիշեցրել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության դեմ վերջերս իրականացված ռազմական ագրեսիան և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ անօրինական պատժամիջոցների կիրառումը որակել  որպես իրանցիների նկատմամբ ամերիկացի որոշում կայացնողների՝ թշնամանքի հստակ ապացույց։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Էսմայիլ Բաղային անդրադարձել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության դեմ վերջերս իրականացված հարձակմանը և Թեհրանի դեմ անօրինական պատժամիջոցների սահմանումը որակել որպես ամերիկացի որոշում կայացնողների՝ իրանցիների նկատմամբ թշնամանքի հստակ ապացույց։

Նա ասել է․ «Իրանի ժողովուրդը գիտակցում է, որ պատժամիջոցների միակ նպատակը երկիրը թուլացնելը և յուրաքանչյուր իրանցու հիմնարար իրավունքները խախտելն է, ուստի կպաշտպանի իր արժանապատվությունն ու շահերը»։

Նա հավելել է․ «ԱՄՆ-ի միակողմանի քայլերն ու իր անօրինական նպատակները միջազգային մակարդակով առաջ մղելու անօրինական միջոցներից կախվածությունն ինչպես նաև օրենքի գերակայության և մարդու իրավունքների անտեսումը ծաղրի են ենթարկել միջազգային իրավունքի հիմքերը, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության հարգման սկզբունքը և միջպետական առևտրի ազատությունը, և աշխարհը ենթարկել են աննախադեպ սպառնալիքների»։

Բաղային նշել է, որ Իրանի նավթային ոլորտի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցներն ուղղված են Իրանի ժողովրդի տնտեսական զարգացմանը և բարեկեցությանը խոչընդոտելուն, և նշել. «Իրանի դեմ ԱՄՆ միակողմանի և անօրինական պատժամիջոցները  հանցանք է, որը խախտում է միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներն ու կանոնները և համարվում է մարդկության դեմ հանցագործության օրինակ։  ԱՄՆ կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի այդ անօրինական պատժամիջոցների հետևանքով առաջացած մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար»։

Հիշեցնելով վերջին յոթ տասնամյակների ընթացքում Իրանի ժողովրդի դեմ Միացյալ Նահանգների կողմից կատարված հանցագործությունները՝ հեղաշրջումներից ու դիվերսիաներից մինչև պատժամիջոցներ, տնտեսական ահաբեկչություն և պատերազմ, ԻԻՀ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ պատժամիջոցներն ու սպառնալիքները չեն կարող խաթարել Իրանի մեծ ժողովրդի կամքը՝ պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունը կառուցելու հայրենիքը։