Ղանաթ․ Ճարտարագիտական գլուխգործող Իրանի սրտում
Ղանաթը կամ Քարիզը ճարտարագիտության ոլորտի ամենամեծ նվաճումներից մեկն է, որի արմատները գալիս են հին իրանական քաղաքակրթությունից: Այս ստորգետնյա ջրամատակարարման համակարգը, օգտագործելով ձգողականության ուժը, ստորգետնյա ջրերը բարձրավանդակից տեղափոխում է երկրի մակերես և չորային տարածքներ:
Ղանաթները վկայում են ոչ միայն բնական պաշարները կառավարելու Իրանի հնարամտության մասին, այլև կարևոր դեր են խաղացել քաղաքակրթությունների ձևավորման, գյուղատնտեսության զարգացման և շրջակա միջավայրի կայունության գործում։
Ղանաթների պատմական արմատները Իրանում
Իրանում ղանաթներն ունեն ավելի քան 2500 տարվա պատմություն։
Pars Today-ի տվյալներով՝ ըստ պատմական վկայությունների՝ առաջին ղանաթները կառուցվել են Աքեմենյանների ժամանակաշրջանում և արագ տարածվել ամբողջ Իրանում։ Երկրաբանության, հողի թեքության և ստորգետնյա ջրերի ռեսուրսների մանրամասն ըմբռնմամբ՝ իրանցիները կարողացել են ստեղծել ղանաթների բարդ ցանցեր, որոնցից մի քանիսը մինչ օրս գործում են։ Ղանաթների կառուցման տեխնոլոգիան տարածվել է Իրանի չոր լեռնային շրջաններում մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբին՝ թույլ տալով այդ շրջանների գյուղացիներին զբաղվել գյուղատնետսությամբ չորային ժամանակահատվածներում, երբ մակերեսային ջուրը հասանելի չէր։ Այս ղանաթներն աստիճանաբար տարածվեցին նաև աշխարհի այլ մասերում, և այժմ դրանք կարելի է հանդիպել Չինաստանից մինչև Մարոկկո և նույնիսկ Ամերիկա մայրցամաքում։

Իրանի Խորասան Ռազավի նահանգում գտնվող Ղասբե Գոնաբադ ղանաթը որը, հայտնի է որպես աշխարհի ամենահին և ամենախոր ղանաթներից մեկը, ունի ավելի քան 350 մետր խորություն: Իրանի Յազդ քաղաքի Զարչ ղանաթը երկրի ամենաերկար ղանաթն է և ունի ավելի քան 70 կիլոմետր երկարություն:
2016 թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրանական 11 ղանաթ գրանցեց Համաշխարհային ժառանգության ցանկում, ինչը վկայում է այս տեղական տեխնոլոգիայի համաշխարհային կարևորության մասին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ղանանթերն են Գոնաբադի Ղասբե ղանաթը, Ֆերդոսի Բալադե ղանաթը, Հասան Աբադը Զարչ ղանաթը, Մեհրիզի Միրզա Նասրալլահ ջրաղացը, Քերմանի Ջոթարը, Բամի Աքբարաբադը և Ղասեմաբադ ղանաթները, Արդեստանի Մոն ղանաթը, Սպահանի Վազվան և Մազդաբադ ղանաթները, և Արաքի Էբրահիմ Աբադ ղանաթը։ Այս ղանաթները գտնվում են Խորասան Ռազավի, Հարավային Խորասան, Յազդ, Քերման, Մարկազի և Սպահան նահանգներում։

Ղասբե Գոնբադ ղանաթը, Իրանի և աշխարհի ամենախորը ղանաթը
Ղասբե Գոնաբադ ղանաթն Իրանի և աշխարհի ամենախոր ղանաթն է, որը գտնվում է Խորասան Ռազավի նահանգում։ Այն ավելի քան 2500 տարեկան է, կառուցվել է Աքեմենյանների ժամանակաշրջանում, և դրա հորատանցքի խորությունը հասնում է ավելի քան 350 մետրի։ Այս ղանաթի երկարությունը մոտ 33 կիլոմետր է և մինչ օրս այն ջուր է մատակարարում շրջակա տարածքներին։
Ղասբե ղանաթը 2016 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

Ղանաթի կիրառությունները
Անցյալում ղանաթը կարևոր դեր է խաղացել Իրանում խմելու ջրի մատակարարման, գյուղատնտեսական հողերի ոռոգման, նույնիսկ տների և հասարակական շենքերի սառեցման գործում:
Յազդ (հարավային Իրան), Քերման (հարավարևելյան Իրան) և Քաշան (կենտրոնական Իրան) և նման այլ քաղաքներում քաղաքային ճարտարապետությունը նախագծվել է այնպես, որ ղանաթի ջուրն օգտագործվել է կենցաղային նպատակներով, լոգարանների, ջրամբարների և այգիների համար: Այս ցածր գնով համակարգը հնարավորություն է տվել ապրել չորային և անապատային տարածքներում և զգալիորեն նպաստել է տնտեսական և սոցիալական զարգացմանը: Քանաթը ոչ միայն ինժեներական տեխնոլոգիա է, այլև Իրանի մշակութային ինքնության մի մասը: