Սպահանի Նաղշե Ջահան հրապարակը. Իրանի հզորության, արվեստի և կյանքի հոյակապ օրինակ
https://parstoday.ir/hy/news/iran-i237156-Սպահանի_Նաղշե_Ջահան_հրապարակը._Իրանի_հզորության_արվեստի_և_կյանքի_հոյակապ_օրինակ
Սպահանի կենտրոնում գտնվող Նաղշե Ջահան հրապարակն աշխարհի ամենամեծ քաղաքային հրապարակներից է և իրանա-իսլամական ճարտարապետության եզակի գլուխգործոց։
(last modified 2025-09-19T06:49:25+00:00 )
Սեպտեմբեր 19, 2025 10:14 Asia/Tehran
  • Սպահանի Նաղշե Ջահան հրապարակը. Իրանի հզորության, արվեստի և կյանքի հոյակապ օրինակ

Սպահանի կենտրոնում գտնվող Նաղշե Ջահան հրապարակն աշխարհի ամենամեծ քաղաքային հրապարակներից է և իրանա-իսլամական ճարտարապետության եզակի գլուխգործոց։

Հրապարակը կառուցվել է 17-րդ դարի սկզբին Սեֆյանների դինաստիայի Շահ Աբբաս I-ի հրամանով և շրջապատված է երկհարկանի կամարներով: Այն չորս կողմերից շրջապատված է չորս հոյակապ շենքերով։ Հրապարակի արևելյան հատվածում գտնվում է Շեյխ Լոթֆոլլահ մզկիթը, արևմտյան հատվածում՝ Ալի Ղափու պալատը, հյուսիսային հատվածում՝ Ղեյսարիե դարպասը, հարավային հատվածում՝ Իմամի մզկիթը։

Ալի Ղափու պալատը

Նոր մայրաքաղաքի սիրտը

1590-ական թվականներին Շահ Աբբասն Իրանի մայրաքաղաքը տեղափոխեց Սպահան  և Նաղշե Ջահան հրապարակը ընտրեց որպես նոր քաղաքի կենտրոնական մաս։ նոր նախագծխով, հրապարակի շուրջը գործող հին շուկան տեղափոխվեց նորակառույց հատված։

Հրապարակի կառուցումը սկսվել է 1602 թվականին։ Դեպի հրապարակ նայող կամարներով պատշգամբները դրա առանձնահատկությունն էին: Կամարների հետևում գտնվում էր նոր ծածկված շուկա, որը բազմաթիվ դարպասներով միացված էր Թագավորական հրապարակին։

Հրապարակի շուրջը կառուցվել է մոտ 200 երկհարկանի շինություն։ Առաջին հարկում գործում էր երկու խանութ, երկրորդ հարկում (Բալախանե)՝ չորս փոքր խանութ, որոնցից երկուսը նայում էին հրապարակին, իսկ մյուս երկուսը՝ հետևի հատվածին։ Դրանք ունեին աղյուսե պատշգամբներ։ Շինությունների հատակները սկզբում ծածկված էին մարմարով, իսկ ավելի ուշ զարդարվեցին գունավոր սալիկներով և քարերով։

 Ի տարբերություն հին շուկայի, որը բաց էր լայն հանրության համար, նոր շուկան հիմնականում նախատեսված էր արքունիքի, ազնվականության և պաշտոնական հյուրերի համար, ուստի կոչվում էր «Թագավորական շուկա»։

Նաղշե Ջահան հրապարակը

Ճարտարապետության և քաղաքաշինության գլուխգործոց

560x160 մետր չափերով և 9 ՀԱ տարածք զբաղեցնող  Նաղշե Ջահան հրապարակը  նախագծվել է իրանական քաղաքների ավանդական ոճին հակառակ, քանի որ դրանք չունեին մեծ մակերեսով  բաց տարածքներ: Ապակիներով սալիկապատումը և դեկորատիվ նախշերը նույնիսկ առևտրային կամարակապերը վերածել են արվեստի գործերի։

Իմամի մզկիթը, որն իր յուրահատուկ դիրքի շնորհիվ նայում է դեպի Կիբլա, գունագեղ խճանկարներով և երկու մինարեթներով բարձր պատշգամբով, Սեֆյան ճարտարապետության վեհության խորհրդանիշն է: Ալի Ղափու պալատը՝ իր բարձր պատշգամբով և բարակ սյուներով, թագավորական այգիների և Չահար Բաղ փողոցի դարպասն էր: Ղեյսարիե դարպասը տանում է դեպի Սպահանի Մեծ շուկա, իսկ Շեյխ Լոթֆոլլահ մզկիթը, որը մի ժամանակ շահի անձնական պաշտամունքի վայրն էր, հայտնի է որպես իսլամական ճարտարապետության գոհար:

Երբ Նաղշե Ջահան հրապարակը ծաղկում ապրեց, հին հրապարակը կորցրեց իր կարևորությունը, և դրա դերը ամբողջությամբ փոխանցվեց նոր առևտրային կենտրոնին։ Շուկան դեռևս 20-րդ դարից առաջ իսլամական շուկաների լավագույն օրինակներից մեկն է։

Իմամի մզկիթ

Մշակութային և հասարակական կյանքի կենտրոն

Սեֆյանների դարաշրջանում Նաղշե Ջահան հրապարակը պոլոյի խաղերի, ռազմական շքերթների և հանրային արարողությունների վայր էր։ Սրահները լի էին առևտրականներով և երաժիշտներով, որոնք ելույթ էին ունենում պատշգամբներից։ 17-րդ դարում այնպիսի ճանապարհորդներ, ինչպիսին է Ժան Շարդենը, հրապարակը նկարագրել են որպես առևտրի, արվեստի և հասարակական փոխազդեցության կենսունակ կենտրոն։

Ալի Ղափու պալատի նախասրահը միացված էր այն դահլիճներին, որտեղ շահն ընդունում էր պաշտոնական հյուրերին՝ հրապարակը դարձնելով Իրանի մշակութային և հասարակական սիրտը։ Հրապարակի դիզայնը՝ կենտրոնացնելով իշխանությունը մեկ վայրում, ամրապնդեց շահ Աբբասի իշխանությունը։

Այսօր էլ Նաղշե Ջահան հրապարակը  լի է տեղի բնակիչներով ու զբոսաշրջիկներով, այգիներով, շատրվաններով, մշակութային փառատոններով և հանրային միջոցառումներով այս հրապարակը, Պերսեպոլիսի և Չողա Զանբիլի հետ միասին, 1979 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես առաջին իրանական օբյեկտ։