Իրանը դատապարտում է Գազայի ժողովրդի դեմ Սիոնսիտական ռեժիմի հարձակումների շարունակությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i238632-Իրանը_դատապարտում_է_Գազայի_ժողովրդի_դեմ_Սիոնսիտական_ռեժիմի_հարձակումների_շարունակությունը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է չորեքշաբթի օրը Գազայի հարավում, կենտրոնում և հյուսիսում  տարբեր տարածքների վրա Սիոնիստական ռեժիմի ավիահարվածները
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2025 11:43 Asia/Tehran
  • Իրանը դատապարտում է Գազայի ժողովրդի դեմ Սիոնսիտական ռեժիմի հարձակումների շարունակությունը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է չորեքշաբթի օրը Գազայի հարավում, կենտրոնում և հյուսիսում  տարբեր տարածքների վրա Սիոնիստական ռեժիմի ավիահարվածները

Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի կողմից բոլոր իրավական և բարոյական կանոնների ու նորմերի կոպիտ խախտումներին՝ Իսմայիլ Բաղային նշել է. «Վերջին 24 ժամվա ընթացքում Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի անպաշտպան ժողովրդի դեմ հարձակումները, որոնք տեղի են ունենում ռեժիմի վարչապետի անմիջական հրամանով և հրադադարի համաձայնագրի ակնհայտ խախտմամբ, ևս մեկ անգամ փաստում են, որ Թել Ավիվը շարունակում է պաղեստինցիների ցեղասպանությունը, ինչը կրկնապատկում է բոլոր կառավարությունների պատասխանատվությունը՝ համաձայն «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի», դադարեցնելու այս ռեժիմի հանցագործությունները և փորձելու պատժել հանցագործներին»։
Անդրադառնալով ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ ռեժիմի ոկղմից օկուպացված Պաղեստինում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի շարունակական կոպիտ խախտումներին Բաղային ընդգծել է հրադադարի երաշխավորների հատուկ պատասխանատվությունը՝ զսպելու  ռեժիմի կողմից պատերազմի հրահրումը և ցեղասպանության շարունակումը։