Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է ահաբեկչությունը և քննադատել Արևմուտքի երկակի ստանդարտները
https://parstoday.ir/hy/news/iran-i238736-Իրանի_ԱԳ_նախարարը_դատապարտել_է_ահաբեկչությունը_և_քննադատել_Արևմուտքի_երկակի_ստանդարտները
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Ահաբեկչությունը և անմեղ մարդկանց նկատմամբ բռնությունը՝ ցանկացած ձևով և աշխարհի ցանկացած վայրում, պետք է դատապարտվեն»։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 02, 2025 07:40 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է ահաբեկչությունը և քննադատել Արևմուտքի  երկակի ստանդարտները

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Ահաբեկչությունը և անմեղ մարդկանց նկատմամբ բռնությունը՝ ցանկացած ձևով և աշխարհի ցանկացած վայրում, պետք է դատապարտվեն»։

Սուդանի արտաքին գործերի նախարար Մոհյուդին Սալեմի հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Իրանի ցավակցությունն է հայտնել Ֆաշեր քաղաքում անմեղ քաղաքացիների աղետալի կոտորածի կապակցությամբ։
Նշելով, որ որոշ մարդիկ ահաբեկիչներին բաժանում են լավերի և վատերի և աջակցում նրանց, Աբբաս Արաղչին  նշել է, որ նման երկակի ստանդարտները, ցավոք, տարիներ շարունակ պահպանվել են Արևմտյան կառավարությունների կողմից։ Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ ահաբեկչությունը և անմեղ մարդկանց նկատմամբ բռնությունը՝ ցանկացած ձևով և աշխարհի ցանկացած վայրում, միշտ պետք է դատապարտվեն։