«Ալ Ջազիրա»-ի բացառիկ հարցազրույցն ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ
Լրագրող. Այսօր բոլորը վախենում են պատերազմի վերսկսումից, իսկ լուրերն ու քաղաքական վերլուծությունները երբեմն անդրադառնում են նոր պատերազմի հնարավորությունը: Դուք սպասո՞ւմ եք նոր պատերազմի:
Դոկտոր Արաղչի.
Բնական է, որ մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի: Պատերազմի հնարավորությունը ռազմազմատենչ ռեժիմի կողմից, որը բազմաթիվ պատերազմներ է հրահրել մեր տարածաշրջանում, որոնցից վերջինը մեր բարեկամ և եղբայրական երկիր Կատարի վրա հարձակումն էր, սպասելի է, և ոչ ոք չի կարող հերքել դա: Բայց մենք լիովին պատրաստ ենք ցանկացած իրավիճակի:
Ես կարող եմ համարձակորեն ասել, որ մենք նույնիսկ ավելի պատրաստված ենք, քան 12-օրյա պատերազմից առաջ։ Թե՛ հնարավորությունների, թե՛ տեղեկատվության, թե՛ մոտիվացիայի և թե՛ մարտական ոգու առումով։ Եթե նրանք կրկնեն 12-օրյա պատերազմի ձախողված փորձը, կստանան նույն արդյունքը։
Այդ փորձը ոչ մի արդյունք չի ունենա, բացի նոր ձախողումից: Իսրայելի ռեժիմը 12-օրյա պատերազմում չհասավ իր նպատակներից որևէ մեկին, և եթե կրկնի այդ անհաջող փորձը, կբախվի նույն արդյունքներին։ Ավելին՝ հիմա մենք ավելի պատրաստված ենք: Հատկապես այն պատճառով, որ 12-օրյա պատերազմում ճանաչեցինք մեր սեփական և թշնամու թույլ կողմերը, և հիմա կարող ենք գործել ավելի մեծ ուժով։
Լրագրող․
12-օրյա պատերազմի արդյունքների վերաբերյալ կա երկու գնահատական. առաջինը՝ Իրանը ցույց տվեց իրեն ավելի ուժեղ, քան նախկինում, և երկրորդը՝ Իրանը թույլ էր Իսրայելի և Միացյալ Նահանգների դիմակայության ժամանակ։ Ո՞րն է ձեր գնահատականը։
Արաղչի.
Կարծում եմ՝ 12-օրյա պատերազմում ամբողջ աշխարհը տեսավ մեր ուժի մի մասը: Չնայած Իսրայելի ռեժիմի կողմից մեզ անսպասելիորեն առաջին օրը հասցված հարվածներին, մենք կարողացանք անմիջապես արձագանքել, և չնայած առաջին օրերին պարոն Թրամփը X-ում գրեց, որ Իրանը պետք է անվերապահ հանձնվի, 12-րդ օրը հենց նրանք առաջարկեցին հրադադար: Սա վկայում է այն մասին, որ Իրանը շատ ավելի ուժեղ է, քան նրանք կարծում էին: Հատկապես ազգային միասնությունը և կառավարության թիկունքին կանգնած ժողովրդի դիմադրությունը կարևոր անակնկալ էր ամբողջ աշխարհի համար: Մենք պատերազմից շատ դասեր քաղեցինք քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում, և եթե այն վերսկսվի, կարող եմ ասել, որ մենք ավելի պատրաստված ենք:
Լրագրող․
Արդյո՞ք նախքան հարձակումը ձեր գնահատականներում դա հաշվի առել էիք։
Արաղչի.
Մենք գիտեինք, և ունեինք տեղեկություններ, որ իսրայելական բանակը, համագործակցելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական ուժերի հետ, պատրաստվում է պատերազմի: Մենք հետևում էինք նրանց բոլոր տեղաշարժերին: Իհարկե, որոշ գործողությունների ժամանակ մենք անկնկալի եկանք, բայց ոչ ընդհանուր առմամբ պատերազմի դեպքում: Ահա թե ինչու մենք ունեցանք պաշտպանության համար անհրաժեշտ պատրաստվածությունն առաջին իսկ օրից: Եվ երբ մենք անակնկալի եկանք, գուցե որևէ մեկը չէր մտածում, որ իսրայելական ռեժիմը այնքան հանցագործ կլինի, որ մեր զինվորական հրամանատարներին սպանի իրենց տներում, երբ նրանք ծառայության մեջ չեն, և իրենց ընտանիքների կողքին են: