Իրանում Հայաստանի դեսպանը նշել է, որ Երևանը պատրաստ է փոխադարձ ներդրումների
https://parstoday.ir/hy/news/iran-i238768-Իրանում_Հայաստանի_դեսպանը_նշել_է_որ_Երևանը_պատրաստ_է_փոխադարձ_ներդրումների
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Սպահանի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է այս քաղաքի հետ երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը, նշելով, որ Սպահանը երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և զբոսաշրջային հարաբերությունների խթանման կարևոր կետ է։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 03, 2025 06:20 Asia/Tehran
  • Իրանում Հայաստանի դեսպանը նշել է, որ Երևանը  պատրաստ է փոխադարձ ներդրումների

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Սպահանի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է այս քաղաքի հետ երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը, նշելով, որ Սպահանը երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և զբոսաշրջային հարաբերությունների խթանման կարևոր կետ է։

Անդրադառնալով Պերսեպոլիսում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ելույթին, դեպսանը նշել է, որ Սպահանը խաղաղության, բարեկամության և մշակութային կապերի ուղերձն ամրապնդելու հարմար հարթակ է և Հայաստանի պատրաստակամությունն է հայտնել՝ համագործակցել Սպահանի տնտեսական ոլորտի ակտիվիստների հետ, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, փոխադարձ ներդրումների և համատեղ թռիչքների ոլորտներում՝ տնտեսական և մշակութային փոխանակումները խթանելու համար։
Սպահանի նահանգապետ Մեհդի Ջամալինեժադը, գոհունակություն հայտնելով հանդիպման կապակցությամբ, ընդգծել է «ավելի քիչ բայց ավելի արդյունավետ քայլերի» մոտեցումը զբոսաշրջության, մշակույթի և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման համար: Նա առաջարկել է կազմակերպել փոխադարձ զբոսաշրջային շրջագայությունների, մշակութային շաբաթներ  և փառատոններ, բացել համատեղ թանգարան, ավելացնել չարթերային չվերթները, տեղադրել գովազդային վահանակներ և խթանել առևտրային ու մաքսային փոխանակումները։
Ջամալինեժադն ընդգծել է նաև գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության կարևորությունը և խոսել անպտղության, հիդրոպոնիկ գյուղատնտեսական գիտելիքների փոխանցման, վերականգնվող էներգիայի և գիտական ու կրթական զարգացման ոլորտներում համատեղ ծրագրերի մասին: կողմերն ընդգծել են նաև ուսանողների փոխանակման, դասախոսների այցելությունների և համատեղ կրթական ծրագրերի իրականացման կարևորությունը։
Այս հանդիպումը վկայում է Իրանի և Հայաստանի միջև պատմական և մշակութային հարաբերությունները խորացնելու՝ կողմերի պատրաստակամության մասին  և Սպահանը ներկայացնում է որպես տնտեսական, մշակութային, գիտական և զբոսաշրջային համագործակցության խթանման կարևոր կետ, որը կարող է դառնալ երկու ազգերի միջև ավելի լայն փոխազդեցությունների կայուն հարթակ: