Իրանում Հայաստանի դեսպանը նշել է, որ Երևանը պատրաստ է փոխադարձ ներդրումների
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Սպահանի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է այս քաղաքի հետ երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը, նշելով, որ Սպահանը երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և զբոսաշրջային հարաբերությունների խթանման կարևոր կետ է։
Անդրադառնալով Պերսեպոլիսում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ելույթին, դեպսանը նշել է, որ Սպահանը խաղաղության, բարեկամության և մշակութային կապերի ուղերձն ամրապնդելու հարմար հարթակ է և Հայաստանի պատրաստակամությունն է հայտնել՝ համագործակցել Սպահանի տնտեսական ոլորտի ակտիվիստների հետ, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, փոխադարձ ներդրումների և համատեղ թռիչքների ոլորտներում՝ տնտեսական և մշակութային փոխանակումները խթանելու համար։
Սպահանի նահանգապետ Մեհդի Ջամալինեժադը, գոհունակություն հայտնելով հանդիպման կապակցությամբ, ընդգծել է «ավելի քիչ բայց ավելի արդյունավետ քայլերի» մոտեցումը զբոսաշրջության, մշակույթի և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման համար: Նա առաջարկել է կազմակերպել փոխադարձ զբոսաշրջային շրջագայությունների, մշակութային շաբաթներ և փառատոններ, բացել համատեղ թանգարան, ավելացնել չարթերային չվերթները, տեղադրել գովազդային վահանակներ և խթանել առևտրային ու մաքսային փոխանակումները։
Ջամալինեժադն ընդգծել է նաև գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության կարևորությունը և խոսել անպտղության, հիդրոպոնիկ գյուղատնտեսական գիտելիքների փոխանցման, վերականգնվող էներգիայի և գիտական ու կրթական զարգացման ոլորտներում համատեղ ծրագրերի մասին: կողմերն ընդգծել են նաև ուսանողների փոխանակման, դասախոսների այցելությունների և համատեղ կրթական ծրագրերի իրականացման կարևորությունը։
Այս հանդիպումը վկայում է Իրանի և Հայաստանի միջև պատմական և մշակութային հարաբերությունները խորացնելու՝ կողմերի պատրաստակամության մասին և Սպահանը ներկայացնում է որպես տնտեսական, մշակութային, գիտական և զբոսաշրջային համագործակցության խթանման կարևոր կետ, որը կարող է դառնալ երկու ազգերի միջև ավելի լայն փոխազդեցությունների կայուն հարթակ: