Իմամ Խամենեի. ԱՄՆ դեսպանատան գրավումը բացահայտեց ԱՄՆ կառավարության իրական ինքնությունը
1979 թվականի նոյեմբերի 4-ին (իրանական 1358թ․ աբանի 13), Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման տարեդարձի նախօրեին, հազարավոր աշակերտներ, ուսանողներ և Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի 12-օրյա պատերազմի նահատակների ընտանիքներ այսօր հանդիպեցին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեիի հետ: Արարողության ժամանակ նա այս պատմական օրը որակեց որպես «հպարտության և հաղթանակի օր» և շրջադարձային պահ ԱՄՆ կառավարության իրական բնույթի պարզաբանման գործում:
Հիշեցնելով Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքի անցյալը, Իսլամական հեղափոխության առաջնորդը շեշտեց, որ Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի միջև առճակատումը «բնածին և հիմնարար» տարբերություն է երկու հոսանքների շահերի շուրջ։ Նա հավելեց, որ ԱՄՆ-ի համագործակցության խնդրանքը հնարավոր է քննարկել միայն այն դեպքում, եթե երկիրը դադարեցնի սիոնիստական ռեժիմին ցուցաբերած աջակցությունը, դուրս բերի իր ռազմական բազաները տարածաշրջանից և չմիջամտի տարածաշրջանի երկրների գործերին։

«Կայսերապաշտության» Ղուրանի հասկացությանն անդրադառնալով՝ նա նշեց, որ այն կառավարությունները, որոնք իրենց իրավունք են վերապահում ոտնձգություն կատարել ուրիշների շահերի նկատմամբ, կայսերապաշտության հստակ օրինակ են։ Հեղափոխության առաջնորդի խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները տարբեր երկրներում, այդ թվում Իրանում, գերիշխանության է ձգտել՝ թալանելով ռեսուրսները և հիմնելով ռազմական բազաներ։

Անդրադառնալով 1979 թվականի նոյեմբերի 4-ի իրադարձություններին՝ Գերագույն առաջնորդն ասել է, որ Իրանի ժողովուրդը իրավացիորեն զայրացած էր, երբ տեսավ ԱՄՆ-ի գործողությունները Մոհամմեդ Ռեզա Փեհլավիին ապաստան տալու հարցում և կասկածեց նրան իշխանության վերադարձնելու փորձի մեջ։ ԱՄՆ դեսպանատան գրավման միջադեպը բացահայտեց այդ երկրի դավադրության և Իսլամական հեղափոխության դեմ պլանավորման փաստաթղթերը։

Իսլամական հեղափոխության առաջնորդը պատմության կեղծում է անվանել նրանց հայտարարությունները, ովքեր «Մահ Ամերիկային» կարգախոսը վանկարկելը համարում են Իրանի ժողովրդի նկատմամբ Ամերիկայի թշնամանքի պատճառ՝ հավելելով. «Ամերիկայի և Իսլամական Հանրապետության միջև խնդիրը բնածին անհամատեղելիության և շահերի բախման մեջ է»։

Իմամ Խամենեին ասել է. «Նախ, Ամերիկայի կայսերապաշտ բնույթը ոչինչ չի ընդունում, բացի հանձնվելուց, ինչը բոլոր ամերիկացի նախագահներն էին ցանկանում, բայց չէին ասում, բայց ներկայիս նախագահն ասաց դա և փաստորեն բացահայտեց Ամերիկայի ներքին էությունը»։