Արաղչի. Իրանի դեմ ագրեսիա կիրառելով` Սիոնիստական ​​ռեժիմը հարձակվել է դիվանագիտության վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i238790-Արաղչի._Իրանի_դեմ_ագրեսիա_կիրառելով_Սիոնիստական_ռեժիմը_հարձակվել_է_դիվանագիտության_վրա
ԻԻՀ արտգործնախարարը X սոցիալական ցանցում հաղորդագրություն հրապարակելով, արձագանքել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի և Օմանի ԱԳ նախարարի իրատեսական հայտարարություններին, որ Իրանը միջուկային զենք չի մշակում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2025 14:18 Asia/Tehran
  • Արաղչի. Իրանի դեմ ագրեսիա կիրառելով` Սիոնիստական ​​ռեժիմը հարձակվել է դիվանագիտության վրա

ԻԻՀ արտգործնախարարը X սոցիալական ցանցում հաղորդագրություն հրապարակելով, արձագանքել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի և Օմանի ԱԳ նախարարի իրատեսական հայտարարություններին, որ Իրանը միջուկային զենք չի մշակում։

Իրան Փրես լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սեյեդ Աբբաս Արաղչին այս ուղերձում նշել է. «Վերջին 48 ժամվա ընթացքում լիովին բացահայտվել է այն նողկալի սուտը, որն արդարացնում էր «մոտալուտ միջուկային սպառնալիք» ներկայացնելու պատճառով Իսրայելի ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի անօրինական ռմբակոծությունը։

Դիվանագիտական ​​ծառայության ղեկավարը հավելել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հստակորեն հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չի մշակում և երբեք էլ չի մշակել»։

Արաղչին հավելել է. «Պարոն Ալ-Բուսաիդին՝ իմ օմանցի գործընկերը և Իրանի ու Միացյալ Նահանգների միջև վստահելի միջնորդը, նույնպես ընդգծել է, որ Իրանը երբեք «միջուկային սպառնալիք» չի ներկայացրել»։

Նա ընդգծեց. «Իրանը չեր որ ոչնչացրեց դիվանագիտությունը, այլ նրանք, ովքեր պայթեցրին բանակցային սեղանը։ Իսրայելական ռեժիմը հարձակվեց դիվանագիտության վրա, քանի որ նրա իրական վախն այն էր, որ «Իրանին թշնամի ներկայացնելու նախագիծը» կձախողվի»։

Արաղչին ընդգծեց. «ԱՄՆ նախագահը մտավ նախագահական պալատ՝ խոստանալով վերջ դնել Նեթանյահուի խաբեություններին Օբամայի և Բայդենի դեմ: Դեռ ուշ չէ ուղղումը շտկելու համար»: