Լատինական Ամերիկայի լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի հայտարարությունները
Pars Today - Լատինական Ամերիկայի առաջատար լրատվամիջոցները, լայնորեն լուսաբանելով Իսլամական հեղափոխության առաջնորդի վերջին հայտարարությունները և նշելով, որ Իրանը Միացյալ Նահանգների հետ համագործակցության ցանկացած հնարավորություն պայմանավորել է Վաշինգտոնի կողմից Սիոնիստական ռեժիմին աջակցությունը դադարեցնելու և տարածաշրջանից նրա զորքերը դուրս բերելու հետ, այաթոլլահ Խամենեիի հայտարարությունները որակել են որպես Իրանի հակադիր դիրքորոշման ամրապնդում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նկատմամբ։
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեիի՝ Միացյալ Նահանգների հետ ցանկացած գործակցության պայմանների մասին կարևոր հայտարարություններից հետո, Լատինական Ամերիկայի բազմաթիվ լրատվամիջոցներ լայնորեն լուսաբանել են այդ դիրքորոշումները։ Telesur-ի և Prensa Latina-ի նման լրատվամիջոցները իրենց հաղորդագրություններում անդրադառնալով տարածաշրջանում լարվածության աճին, գրել են․- Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին վստահեցրել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև համագործակցության հնարավորություն չկա, քանի դեռ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Իսրայելին և պահպանել իր ռազմական բազաները Արևմտյան Ասիայում։ Անդրադառնալով այս հայտարարությունների համատեքստին՝ այս լրատվամիջոցները հավելել են.-Այս դիրքորոշումը ընդունվում է այն իրավիճակում, երբ լարվածությունը սրվել է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին աջակցության և տարածաշրջանում նրա ռազմական ներկայության աճի պատճառով։
Իրենց վերլուծության մեջ լատինաամերիկյան լրատվամիջոցները այս հայտարարությունը բնութագրել են որպես Արևմտյան Ասիայի վերջին զարգացումներում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դերակատարության նկատմամբ Թեհրանի հակադիր քաղաքականության շարունակման հստակ նշան և այն համարել են միջազգային ասպարեզում կարևոր նորություն։