Թեհրանում կայացավ Աբանի 13-ի երթը. Աշակերտներն աջակցում են հեղափոխությանը և վարչակարգին
-
Լուսանկար՝ Թեհրանում լրտեսական որջի (ԱՄՆ դեսպանատուն) առջև իրանցի աշակերտների հավաքից
Այսօր՝ երեքշաբթի առավոտյան, ողջ Իրանում, նաև մայրաքաղաք Թեհրանում, կայացավ Աբանի 13-ի երթը ուսանողների և բնակչության տարբեր խավերի ներկայությամբ։
Երեքշաբթի՝ իրանական օրացույցով Աբանի 13-ին (նոյեմբերի 4-ին), լրտեսական որջի գրավման տարեդարձի առթիվ, մեծ թվով աշակերտներ, ուսանողներ և ընտանիքներ ներկա են եղել Թեհրանի Պաղեստինի հրապարակ տանող փողոցներում և կրելով Իրանի Իսլամական Հանրապետության եռագույն դրոշը, շարժվել են դեպի լրտեսական որջը (Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանատունը)։

Երթի մասնակիցներն իմպերիալիզմի դեմ կարգախոսներ են վանկարկել։ Դեռահասների և ընտանիքների խանդավառ ներկայությունը հատուկ շունչ է հաղորդել այս միջոցառման։ Երթի մասնակիցներից շատերը իրենց ձեռքում կրում են հեղափոխության գերագույն առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի և նահատակված աշակերտների լուսանկարը։
Աբանի 13-ը (նոյեմբերի 4-ը) Իրանում նշվում է Աշակերտության օրը։ Այս օրը նաև իմպերիալիզմի դեմ պայքարի օր է, որը խորհրդանշում է Իրանի ժողովրդի արժանապատվությունը, դիմադրությունն, ու կայսերապաշտության դեմ պայքարը, ինչպես նաև Իրանի թշնամիների նվաստացումն ու ստորացումը՝ երեք պատմական ժամանակահատվածներում՝ 1964 (Իմամ Խոմեյնիի աքսորը Թուրքիա), 1978 (աշակերտների դաժան կոտորածը) և 1979 (լրտեսական որջի գրավումը):

Ինչո՞ւ է նոյեմբերի 4-ը Իրանում կոչվում «իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օր»
ParsToday - Նոյեմբերի 4-ը Իրանում իսլամական հեղափոխության օրացույցում պարզապես ամսաթիվ չէ, այլ այն անմահ օր իրանցի ազգի հիշողության մեջ՝ որպես գերիշխանության դեմ սրբազան զայրույթի և նվաստացման դեմ զարթոնքի խորհրդանիշ։
Իրանում նոյեմբերի 4-ը դիմադրության երեք սերունդների պատմությունն է՝ այն սերնդի, որը տեսավ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի աքսորը, այն սերնդի, որը տեսավ դրոցական աշակերտների արյունը Թեհրանի փողոցներին, և այն սերնդի, որը, լրտեսական որջը (Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը) գրավելով, անկախության ճիչը հասցրեց աշխարհի ականջներին։ Ըստ ParsToday-ի՝ նոյեմբերի 4-ի առաջին միջադեպը տեղի է ունեցել 1964 թվականին, երբ Փահլավի ռեժիմը Իմամ Խոմեյնիին աքսորեց Թուրքիա, այն բանից հետո, երբ նա բողոքեց «կապիտուլյացիայի» օրենքի ընդունման և ամերիկացի խորհրդականներին դատական անձեռնմխելիություն տրամադրելու դեմ։

Այդ աքսորը Իրանում Ամերիկայի քաղաքական ազդեցության դեմ հոգևորականության և ժողովրդի լուրջ դիմակայության մեկնարկային կետն էր և արձանագրվեց ազգի պատմական հիշողության մեջ որպես օտարերկրյա տիրապետության դեմ առաջին հասարակական շարժում։
Տասնչորս տարի անց՝ 1978 թվականի նոյեմբերի 4-ին, երբ Փահլավի ռեժիմը փլուզման եզրին էր, հազարավոր թեհրանցի աշաակերտներ հավաքվեցին Թեհրանի համալսարանի առջև՝ բողոքելու բռնապետության դեմ և աջակցելու Իմամ Խոմեյնիի շարժմանը։ Փահլավի ռեժիմի գործակալները կրակ բացեցին աշակերտների վրա՝ սպանելով նրանցից մի քանիսին։ Այդ օրվանից իրանցի դեռահասների արյունը դարձել է Իսլամական հեղափոխության հաղթանակի խորհրդանիշներից մեկը։

Իսկ երրորդ իրադարձությունը՝ 1979 թվականին, ստացավ համաշխարհային բնույթ։ Իմամ Խոմեյնիի ուղեգծին հետևող ուսանողները գրավեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը, ինչը Իմամ Խոմեյնին անվանեց «Երկրորդ հեղափոխություն», և բացահայտեցին Իրանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության և լրտեսության փաստաթղթեր: Այս գործողությունը նոր էջ բացեց Իրան-Արևմուտք հարաբերություններում, և այդպիսով նոյեմբերի 4-ը գրանցեց որպես «Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օր» իրանական պաշտոնական օրացույցում։
Այդ ժամանակվանից ի վեր նոյեմբերի 4-ը ոչ միայն դարձել է պատմական օրվա հիշեցում, այլև Իրանի ազգի անկախության ձգտման խորհրդանիշ. օր, որը հետհեղափոխական սերունդները համարում են ինքնությունը վերանայելու, դիմադրության և ազգային արժանապատվությունը պաշտպանելու հնարավորություն: