Գեներալ-մայոր Սաֆավի. Իրանը ապավինելով Դիմադրությանը դարձել է տարածաշրջանային տերություն
https://parstoday.ir/hy/news/iran-i238858-Գեներալ_մայոր_Սաֆավի._Իրանը_ապավինելով_Դիմադրությանը_դարձել_է_տարածաշրջանային_տերություն
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի օգնական և գերագույն խորհրդականը ասել  է.-Իրանը զոհաբերելով իր ավելի քան 200 հազար զավակների կյանքը  և ապավինելով «Վելայաթ-ե ֆաղիհին» և «Դիմադրությանը», դարձել է ազդեցիկ տերություն տարածաշրջանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2025 11:52 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Սաֆավի. Իրանը ապավինելով Դիմադրությանը դարձել է տարածաշրջանային տերություն

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի օգնական և գերագույն խորհրդականը ասել  է.-Իրանը զոհաբերելով իր ավելի քան 200 հազար զավակների կյանքը  և ապավինելով «Վելայաթ-ե ֆաղիհին» և «Դիմադրությանը», դարձել է ազդեցիկ տերություն տարածաշրջանում։

Երեքշաբթի երեկոյան  գեներալ-մայոր Սեյյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին Խուզեստան նահանգի Դեզֆուլ քաղաքում նահատակների իդեալների հետ ուխտի վերանորոգման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է. «Իրանի ժողովուրդը, ապավինելով  «Վելայաթ-ե ֆաղիհին» և «Դիմադրությանը», կանգնեց աշխարհի բոլոր կայսերապաշտ տերությունների դեմ և իր օգտին փոխեց ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»։

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի օգնական և գերագույն խորհրդական՝ գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին ընդգծելով միասնության, կարեկցանքի և ազգային համախմբվածության պահպանման անհրաժեշտությունը, հավելել է. «Հավատքը, ժողովրդական միասնությունը և հզոր առաջնորդությունը եղել և մնում են Իրանի ժողովրդի հաղթանակի գաղտնիքները գերտերությունների դեմ»։