Ղալիբաֆ. Խորհրդարանական և տնտեսական հարաբերությունների զարգացումը Պակիստան այցի օրակարգում է
https://parstoday.ir/hy/news/iran-i238874-Ղալիբաֆ._Խորհրդարանական_և_տնտեսական_հարաբերությունների_զարգացումը_Պակիստան_այցի_օրակարգում_է
Pars Today-Իրանի Իսլամական Խորհրդարանի  նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չորեքշաբթի առավոտյան՝ Պակիստան կատարելիք իր երկօրյա այցի շեմին, ընդգծել է, որ այս այցի նպատակն է ամրապնդել տնտեսական, խորհրդարանական և անվտանգության հարաբերությունները հարևան և բարեկամ Պակիստանի հետ։ Նա այս հարաբերությունները համարել է շատ կարևոր, հատկապես հակաիրանական պատժամիջոցների պայմաններում։
(last modified 2025-11-05T13:12:23+00:00 )
Նոյեմբեր 05, 2025 15:50 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Խորհրդարանական և տնտեսական հարաբերությունների զարգացումը Պակիստան  այցի օրակարգում է

Pars Today-Իրանի Իսլամական Խորհրդարանի  նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չորեքշաբթի առավոտյան՝ Պակիստան կատարելիք իր երկօրյա այցի շեմին, ընդգծել է, որ այս այցի նպատակն է ամրապնդել տնտեսական, խորհրդարանական և անվտանգության հարաբերությունները հարևան և բարեկամ Պակիստանի հետ։ Նա այս հարաբերությունները համարել է շատ կարևոր, հատկապես հակաիրանական պատժամիջոցների պայմաններում։

Մեհրաբադ օդանավակայանից մեկնելուց առաջ, Ղալիբաֆն անդրադառնալով Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի 12-օրյա պատերազմից հետո Պակիստանի ժողովրդի, կառավարության և խորհրդարանի կողմից Իրանին ցուցաբերվող հստակ աջակցությանը,  հավելել է. «Այս աջակցությունը շատ արժեքավոր է և վկայում է  երկու ժողովուրդների  խոր հարաբերությունների մասին»։

Ղալիբաֆը Պակիստանը և Իրանը համարելով իսլամական աշխարհի և տարածաշրջանի երկու «շատ ազդեցիկ» երկրներ, և անդրադառնալով Կենտրոնական Ասիայում, Արևմտյան Ասիայում  և Հնդկական ենթացամաքում երկու երկրների հատուկ աշխարհագրական դիրքին,  ասել է. «Նախկինում կնքված համաձայնագրերի իրականացումը և սահմանային շուկաների զարգացումը այս այցի օրակարգի մաս են կազմում»։

Անդրադառնալով ԱՄՆ-ի գլխավորությամբ արտատարածաշրջանային ուժերի միջամտության պատճառով տարածաշրջանում առաջացած լայնածավալ լարվածությանը, նա ընդգծել է, որ այս պայմաններում քաղաքական, անվտանգության և տնտեսական համակարգումը շատ անհրաժեշտ է և ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար։

Ղալիբաֆը վերջում  անդրադառնալով  իսլամական երկրների դեմ ուղղված Սիոնիստական ​​ռեժիմի սպառնալիքներին, ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմի բացահայտ ագրեսիան, որը իրականացվում է Միացյալ Նահանգների անմիջական աջակցությամբ, վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, և սա մուսուլման ժողովուրդների  և տարածաշրջանի երկրների ընդհանուր մտահոգությունն է»։