Արաղչի. Մենք երբեք չենք իջեցրել դիվանագիտության դրոշը / Բանակցությունը տարբերվում է թելադրանքից
https://parstoday.ir/hy/news/iran-i238906-Արաղչի._Մենք_երբեք_չենք_իջեցրել_դիվանագիտության_դրոշը_Բանակցությունը_տարբերվում_է_թելադրանքից
ISNA-ի փոխանցմամբ՝ խոսելով ԱՄՆ-ի հետ բանակցությունների  մասին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Մենք բանակցություններ ենք վարել Միացյալ Նահանգների հետ, բայց դրական արդյունք չենք ստացել: Մենք բարեխղճորեն իրականացրել ենք ՀԳՀԾ-ն և հանձնառու ենք եղել, սակայն  Միացյալ Նահանգները առանց պատճառաբանության դուրս է եկել համաձայնագրից և վերականգնել է պատժամիջոցները»
(last modified 2026-05-15T15:19:12+00:00 )
Նոյեմբեր 06, 2025 12:48 Asia/Tehran
  • Արաղչի. Մենք երբեք չենք իջեցրել դիվանագիտության դրոշը / Բանակցությունները տարբերվում են թելադրանքից
    Արաղչի. Մենք երբեք չենք իջեցրել դիվանագիտության դրոշը / Բանակցությունները տարբերվում են թելադրանքից

ISNA-ի փոխանցմամբ՝ խոսելով ԱՄՆ-ի հետ բանակցությունների  մասին, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Մենք բանակցություններ ենք վարել Միացյալ Նահանգների հետ, բայց դրական արդյունք չենք ստացել: Մենք բարեխղճորեն իրականացրել ենք ՀԳՀԾ-ն և հանձնառու ենք եղել, սակայն  Միացյալ Նահանգները առանց պատճառաբանության դուրս է եկել համաձայնագրից և վերականգնել է պատժամիջոցները»

Նոյեմբերի 5-ին, Բու-Ալի Սինա համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Աբբաս Արաղչին  հայտարարել է. «Նահատակ Ռայիսիի կառավարության ժամանակ մենք նույնպես քայլեր ձեռնարկեցինք ՀԳՀԾ-ի վերակենդանացման, բանտարկյալներին ազատ արձակելու և սառեցված միջոցները ազատելու ուղղությամբ, սակայն ազատված գումարը կրկին սառեցվեց։ Մենք երբեք չենք իջեցրել դիվանագիտության դրոշը, բայց ասել ենք, որ եթե ԱՄՆ-ն պատրաստ է բանակցությունների մեջ մտնել հավասար դիրքերից և հաշվի առնելով փոխադարձ շահերը, մենք պատրաստ ենք, չնայած մենք նման կամք չենք տեսնում Վաշինգտոնի կողմից»։
Ընդգծելով, որ «բանակցությունը տարբերվում են թելադրանքից», Արաղչին նշել է. «Մենք բանակցել ենք Եվրոպայի, Չինաստանի և Ռուսաստանի հետ: Միջազգային հարաբերությունների հիմքը բանակցություններն են, ուստի մենք երբեք չենք հրաժարվել բանակցություններից: Երկրում որոշումները կայացվում են Ազգային անվտանգության գերագույն խորհրդում, իսկ Արտաքին գործերի նախարարությունը այդ որոշումների կատարողն է»:
Անդրադառնալով «Ձգանի մեխանիզմին», Արաղչին ասել է․ «ՀԳՀԾ-ում ԱԽ վեց բանաձևերը 7-րդ գլխի ներքո վերածվեցին 10-ամյա բանաձևի, որը ճանաչում էր Իրանի օրինական իրավունքը՝ օգտվելու միջուկային էներգիայից: «Ձգանի մեխանիզմի» ակտիվացումը նշանակում է վերադարձ համաձայնությունից առաջ եղած պայմաններին: Մենք բանակցությունների ժամանակ տեսանք, որ ՀԳՀԾ-ի գործադրման երաշխիքներ չկային, ուստի որոշեցինք պարտավորություն ստանձնել կատարելու այն։ Սակայն մյուս կողմը մնաց համաձայնագրից առաջ եղած պայմաններում»:
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է․ «Երբ մենք որոշեցինք ունենալ 60 տոկոս հարստացում, դա արվեց 24 ժամվա ընթացքում: Միևնույն ժամանակ,  մենք շատ ավելի արագ վերադարձանք ՀԳՀԾ-ից առաջ եղած պայմաններին: Եթե միջուկային գործարքը վատն էր, «Ձգանի մեխանիզմը» նույնպես վերադարձ է նույն պայմաններին: Եվ եթե ՀԳՀԾ-ից առաջ եղած պայմանները վատն էին, այդ պայմանները ստեղծողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Ընդգծելով ներքին համախմբվածությունը պահպանելու անհրաժեշտությունը՝   նախարարն ասել է. «Թշնամին ձգտում է պառակտում ստեղծել և ոչնչացնել մեր միասնությունը: Մենք այժմ սերտ հարաբերություններ ունենք Ռուսաստանի և Չինաստանի հետ, և թշնամիները ձգտում են ոչնչացնել այդ հարաբերությունները: Փոքր խնդիրները չպետք է բևեռացնեն հասարակությունը»։ 
Արաքչին  12-օրյա պատերազմը  որակել է որպես ճակատի և դիվանագիտության միջև համագործակցության օրինակ՝ ասելով. «Այդ ժամանակ երկիրը պաշտպանված էր, և Իրանի լեգիտիմությունն ու միջազգային ֆորումներում երկիրը պաշտպանելու կոնսենսուս ձևավորվեց»։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Արաղչին ասել է. «Իրանը հավատարիմ է իր պարտավորություններին, և արդյունքում՝ տարածաշրջանային երկրները շարժվել են դեպի մեզ»։