Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի հարցումԻրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի
https://parstoday.ir/hy/news/iran-i238914-Մեզ_վստահեցրել_են_որ_Զանգեզուրի_հարցումԻրանի_համար_որևէ_սպառնալիք_չկա._Արաղչի
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ տարածաշրջանի սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն անընդունելի է, և որ անվտանգությունն ամենալավ կերպով ապահովվում է տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում՝ «3+3» ձևաչափով, հաղորդում է «Тасним»-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2025 13:58 Asia/Tehran
  • Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի հարցումԻրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ տարածաշրջանի սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն անընդունելի է, և որ անվտանգությունն ամենալավ կերպով ապահովվում է տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում՝ «3+3» ձևաչափով, հաղորդում է «Тасним»-ն։


«Մենք չենք ընդունում տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքականության որևէ փոփոխություն և կարծում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցը տարածաշրջանային համագործակցությունն է, իսկ մեր գաղափարը «3+3» ձևաչափն է։ Մենք անմիջական կապի մեջ ենք Զանգեզուրի հարցի վերաբերյալ, և մեզ վստահեցրել են, որ Իրանի համար որևէ սպառնալիք չի լինի։ Իհարկե, մենք հետևում ենք իրավիճակին», - ասել է Իրանի արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքից» Իրանի համար ուղղակի սպառնալիք չկա, և Թեհրանը այս հարցում անմիջական կապի մեջ է։

Արաղչին ընդգծել է, որ բանակցությունները մնում են ազգային շահերին հասնելու և անվտանգությունն ապահովելու հիմնական գործիքը, և որ Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտահրավերի, այդ թվում՝ ռազմական։ Նա նշել է, որ երկիրը կախված չէ ո՛չ Արևելքից, ո՛չ Արևմուտքից, հույսը դնում է իր սեփական ժողովրդի վրա և շարունակում է իր ռազմավարական գործընկերությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ։

Իրանի արտգործնախարարը նաև խոսել է Իրանի դիրքորոշման մասին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերաբերյալ:

 «ԱՄՆ-ն դուրս է եկել ծրագրից և վերականգնել պատժամիջոցները, մինչդեռ Իրանը շարունակում է պաշտպանել իր միջուկային իրավունքները, այդ թվում՝ ուրանի հարստացումը», - ասել է Արաղչին:

Նա հավելել է, որ Իրանի հանձնառությունը խրախուսում է տարածաշրջանային երկրներին համագործակցել, և նրա որոշումը՝ մնալու Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրում մնում է ուժի մեջ: