Իրանը «Սիմորղ» ինքնաթիռով ընդգրկվեց քաղաքացիական ինքնաթիռներ արտադրող երկրների ակումբում
https://parstoday.ir/hy/news/iran-i238974-Իրանը_Սիմորղ_ինքնաթիռով_ընդգրկվեց_քաղաքացիական_ինքնաթիռներ_արտադրող_երկրների_ակումբում
Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ «Սիմորղ» ազգային ինքնաթիռը մտել է թռիչքային փորձարկումների փուլ, և դրա շարժիչի որոշ մասեր այժմ արտադրվում են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2025 12:11 Asia/Tehran
  • Իրանը «Սիմորղ» ինքնաթիռով ընդգրկվեց քաղաքացիական ինքնաթիռներ արտադրող երկրների ակումբում

Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ «Սիմորղ» ազգային ինքնաթիռը մտել է թռիչքային փորձարկումների փուլ, և դրա շարժիչի որոշ մասեր այժմ արտադրվում են։

Այս նախագիծը, որը «Հեսա»  ընկերության տեղական մասնագետների 15 տարվա ջանքերի արդյունք է, Իրանը դասում է աշխարհի այն սակավաթիվ երկրների շարքին, որոնք արտադրում են ուղևորատար ինքնաթիռներ։Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության թռչող սարքերի նախագծման վարչության պետ՝ Մոհամմադռեզա Վաղեֆի Մանեշի խոսքերով՝  «Սիմորղ»-ը նախագծվել է «Անտոնով 140»-ի հիման վրա, սակայն ունի ամբողջությամբ տեղական պոչ և ֆյուզելյաժ  և կարող է տեղափոխել մինչև 6 տոննա բեռ՝ 3900 կիլոմետր հեռավորության վրա։