ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունը կարևորում է Իրանի տարանցիկ կարողությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i239084-ԻԻՀ_արտաքին_գործերի_նախարարությունը_կարևորում_է_Իրանի_տարանցիկ_կարողությունների_զարգացումը
Pars Today- Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալը ընդգծել է որպես հարևանների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման ռազմավարության հիմնական հենասյուներից մեկը՝ տրանսպորտի և տարանցման ոլորտին ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2025 12:52 Asia/Tehran
  • ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունը կարևորում է Իրանի տարանցիկ կարողությունների զարգացումը

Pars Today- Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալը ընդգծել է որպես հարևանների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման ռազմավարության հիմնական հենասյուներից մեկը՝ տրանսպորտի և տարանցման ոլորտին ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։

Արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգող շտաբի ութերորդ նիստին, որը տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ՝ Համիդ Ղանբարիի նախագահությամբ, մասնակցել են երկրի գործադիր մարմինների տնտեսական հարցերով տեղակալները։ Այս նիստում Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների ընկերության գործադիր տնօրեն Ջաբարալի Զաքերին ներկայացրել է զեկույց երկաթուղային գծերի, տրանսպորտային նավատորմի և տարանցիկ համաձայնագրերի վերաբերյալ, և լուսաբանել   միջազգային համագործակցության հնարավորությունները Իրանի հաղորդակցական առանցքների համալրման համար ։

Արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ՝ Համիդ Ղանբարին իր ելույթում  անդրադառնալով Իրանի աշխարհատնտեսական դիրքին,  տարանցիկ երթուղիների զարգացումը և տրանսպորտային ենթակառուցվածքների ամրապնդումը համարել երկրի արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, նշելով, որ այս ոլորտը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանային առևտրային փոխգործակցության ընդլայնման գործում։

Այնուհետև, Արտաքին գործերի նախարարության Եվրասիայի հարցերով  գլխավոր տնօրեն՝ Մանուչեհր Մորադին անդրադառնալով Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության աճող միտմանը, ընդգծել է երկու երկրների միջև Ռազմավարական համապարփակ համաձայնագրի դրույթների շարունակական իրականացման և տնտեսական նախագծերին համակարգված հետևելու անհրաժեշտությունը։