Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Օմանի սուլթանության արտաքին գործերի նախարարները
https://parstoday.ir/hy/news/iran-i247024-Հեռախոսազրույց_են_ունեցել_Իրանի_և_Օմանի_սուլթանության_արտաքին_գործերի_նախարարները
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Օմանի սուլթանության ՝արտաքին գործերի նախարար Սեյեդ Բադր Ալ-Բուսաիդին այսօր՝ հինգշաբթի առավոտյան, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել և մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների և ընդհանուր մտահոգության հարցերի շուրջ։
(last modified 2026-06-25T12:12:09+00:00 )
Հունիս 25, 2026 15:40 Asia/Tehran
  • Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Օմանի սուլթանության արտաքին գործերի նախարարները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Օմանի սուլթանության ՝արտաքին գործերի նախարար Սեյեդ Բադր Ալ-Բուսաիդին այսօր՝ հինգշաբթի առավոտյան, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել և մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների և ընդհանուր մտահոգության հարցերի շուրջ։

ISNA-ի տվյալներով՝ այս զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցում ծովային երթևեկության հետ կապված վերջին զարգացումները և 60-օրյա ժամկետի համար նախատեսված ժամանակավոր կարգավորումները, և ընդգծել են այս հարցում համակարգման, երկկողմ խորհրդակցությունների, ինչպես նաև տեխնիկական և փորձագիտական ​​փոխգործակցության շարունակականության կարևորությունը։

Իրանի և Օմանի արտաքին գործերի նախարարները նաև գոհունակություն են հայտնել իրանական պատվիրակության Մուսկատ կատարած վերջին այցի և կայացած բանակցությունների արդյունքներից, ինչպես նաև ընդգծել են խորհրդակցությունների շարունակականությունը և երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին դիվանագիտական ​​ուղիներով հետամուտ լինելու և շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։