ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն պատասխանել է ԱՄՆ-ի ագրեսիային և պայմանավորվածությունների խախտմանը
ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը շաբաթ վաղ առավոտյան հայտարարել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը, ի պատասխան Իրանի ափամերձ շրջանների դեմ ԱՄՆ բանակի օդային հարձակման, հարվածներ են հասցրել տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերի տեղակայման կետերին։
Հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Parst Today-ը հաղորդում է, որ հայտարարության մեջ նշվում է. «Հանուն Ամենակարող Աստծու։ Սիոնիստական ռեժիմի կողմից Հարավային Լիբանանում հրադադարի խախտումից հետո, մի քանի ժամ առաջ նաև պայմանավորվածությունները մշտապես խախտող ԱՄՆ-ը հերթական անգամ խախտեց իր ստանձնած պարտավորությունները և, Հորմուզի նեղուցում ոչ թույլատրելի երթուղով շարժվող մի խախտում կատարած նավի տեղաշարժը կանխելու պատրվակով, օդային հարձակում իրականացրեց Իրանի Իսլամական Հանրապետության ափերի դեմ։
Ի պատասխան այս ագրեսիայի՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հարվածներ հասցրին տարածաշրջանում ամերիկյան «ահաբեկչական բանակի» տեղակայման կետերին։
Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի համաձայն՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկման և կարգավորման իրավասությունը վերապահված է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Սակայն ԱՄՆ-ը, տարբեր ուղղություններով սադրանքներ հրահրելով, փորձել է խախտել այդ պայմանավորվածությունը, ինչին տրվել է անհրաժեշտ պատասխան»։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ եթե նման ագրեսիան կրկնվի, Իրանի պատասխանը կլինի ավելի լայնածավալ և կոշտ։