ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն պատասխանել է ԱՄՆ-ի ագրեսիային և պայմանավորվածությունների խախտմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i247082-ԻՀՊԿ_ՌԾՈՒ_ն_պատասխանել_է_ԱՄՆ_ի_ագրեսիային_և_պայմանավորվածությունների_խախտմանը
ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը շաբաթ վաղ առավոտյան հայտարարել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը, ի պատասխան Իրանի ափամերձ շրջանների դեմ ԱՄՆ բանակի օդային հարձակման, հարվածներ են հասցրել տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերի տեղակայման կետերին։
(last modified 2026-06-27T06:37:15+00:00 )
Հունիս 27, 2026 09:55 Asia/Tehran
  • ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն պատասխանել է ԱՄՆ-ի ագրեսիային և պայմանավորվածությունների խախտմանը

ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը շաբաթ վաղ առավոտյան հայտարարել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը, ի պատասխան Իրանի ափամերձ շրջանների դեմ ԱՄՆ բանակի օդային հարձակման, հարվածներ են հասցրել տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերի տեղակայման կետերին։

Հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Parst Today-ը հաղորդում է, որ հայտարարության մեջ նշվում է. «Հանուն Ամենակարող Աստծու։ Սիոնիստական ռեժիմի կողմից Հարավային Լիբանանում հրադադարի խախտումից հետո, մի քանի ժամ առաջ նաև պայմանավորվածությունները մշտապես խախտող ԱՄՆ-ը հերթական անգամ խախտեց իր ստանձնած պարտավորությունները և, Հորմուզի նեղուցում ոչ թույլատրելի երթուղով շարժվող մի խախտում կատարած նավի տեղաշարժը կանխելու պատրվակով, օդային հարձակում իրականացրեց Իրանի Իսլամական Հանրապետության ափերի դեմ։
Ի պատասխան այս ագրեսիայի՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հարվածներ հասցրին տարածաշրջանում ամերիկյան «ահաբեկչական բանակի» տեղակայման կետերին։
Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի համաձայն՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկման և կարգավորման իրավասությունը վերապահված է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Սակայն ԱՄՆ-ը, տարբեր ուղղություններով սադրանքներ հրահրելով, փորձել է խախտել այդ պայմանավորվածությունը, ինչին տրվել է անհրաժեշտ պատասխան»։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ եթե նման ագրեսիան կրկնվի, Իրանի պատասխանը կլինի ավելի լայնածավալ և կոշտ։