Սաֆար Հարանդի. Հորմուզի նեղուցը Իրանի ազգային շահերի պաշտպանության ռազմավարական կարևոր գործիքներից է
Իրանի նպատակահարմարության ճանաչման խորհրդի անդամ Մոհամմադ Հոսեյն Սաֆար Հարանդին ընդգծել է Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակությունը՝ այն բնութագրելով որպես երկրի ազգային շահերի պաշտպանության կարևորագույն լծակներից մեկը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Սաֆար Հարանդին հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում նշել է, որ Հորմուզի նեղուցի թեմայի ակտիվ քննարկումը հակառակորդներին ավելի հստակ է ցույց տվել այդ ջրային ուղու կարևորությունը։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ հակառակորդները գիտակցել են նեղուցի ռազմավարական արժեքը, փորձել են թուլացնել այդ առավելությունը՝ ռազմական սպառնալիքների, քաղաքական ճնշումների և սադրիչ գործողությունների միջոցով։
Հարանդին անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցի իրավական կարգավիճակին՝ ընդգծելով, որ ջրային ուղու զգալի մասը գտնվում է Իրանի և Օմանի տարածքային ջրերում։ Նա հավելել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ Իրանը լիովին օգտվում է այս ռազմավարական անցուղու նկատմամբ իր բնական և օրինական իրավունքներից։