Արաղչի․ Սարդաշտը քիմիական հանցագործության վկայությունն ու Իրանի ժողովրդի դիմադրության խորհրդանիշն է
https://parstoday.ir/hy/news/iran-i247132-Արաղչի_Սարդաշտը_քիմիական_հանցագործության_վկայությունն_ու_Իրանի_ժողովրդի_դիմադրության_խորհրդանիշն_է
Իրանի արտաքին գործերի նախարար սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի արևմուտքում գտնվող Սարդաշտ քաղաքի քիմիական ռմբակոծության 39-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ Սարդաշտը պարզապես բնակավայր չէ, այլ այն ժողովրդի տառապանքի և դիմադրության խորհրդանիշն է, որը դարձել է արգելված զենքերի զոհ, սակայն չի նահանջել բռնության և ագրեսիայի առջև։
(last modified 2026-06-28T07:06:48+00:00 )
Հունիս 28, 2026 10:31 Asia/Tehran
  •  Արաղչի․ Սարդաշտը քիմիական հանցագործության վկայությունն ու Իրանի ժողովրդի դիմադրության խորհրդանիշն է

Իրանի արտաքին գործերի նախարար սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի արևմուտքում գտնվող Սարդաշտ քաղաքի քիմիական ռմբակոծության 39-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ Սարդաշտը պարզապես բնակավայր չէ, այլ այն ժողովրդի տառապանքի և դիմադրության խորհրդանիշն է, որը դարձել է արգելված զենքերի զոհ, սակայն չի նահանջել բռնության և ագրեսիայի առջև։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Արաղչին Քիմիական և կենսաբանական զենքերի դեմ պայքարի ազգային օրվա առթիվ հրապարակած ուղերձում նշել է, որ Սարդաշտի ողբերգությունը կենդանի վկայություն է արդարության և իրավունքի պայքարի՝ անարդարության ու բռնության դեմ։
Նա ընդգծել է, որ որոշ արևմտյան պետություններ մասնակցել են Սադամ Հուսեյնի վարչակարգին քիմիական զենք մատակարարելուն, իսկ նրանց լռությունը այդ հանցագործության նկատմամբ պատմական պատասխանատվության մաս է կազմում։
Հիշեցնենք, որ 1987 թվականի հունիսի 28-ին Սարդաշտ քաղաքը ենթարկվեց Իրաքի բաասական վարչակարգի քիմիական հարձակմանը, որի հետևանքով զոհվեց 110 խաղաղ բնակիչ, իսկ շուրջ 8 հազար մարդ ստացավ քիմիական թունավորում։
Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարձակումները հիշեցնում են այն նույն վտանգավոր մտածելակերպը, որը տասնամյակներ առաջ արդարացնում կամ աջակցում էր Իրանի ժողովրդի դեմ քիմիական զենքի կիրառմանը։
Այս առնչությամբ Իրանի ԱԳ նախարարության իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին ընդգծել է, որ Սարդաշտը դարձել է ոչ միայն քիմիական ռումբերի, այլև Արևմուտքի երկակի չափանիշների զոհը։ Նրա խոսքով՝ Իրանը հետևողականորեն շարունակելու է հետապնդել այդ հանցագործության պատասխանատուներին և պահանջել նրանց պատասխանատվության ենթարկել։