Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների հերթական խախտման վերաբերյալ
Իրանի հարավային ափամերձ շրջաններում տեղակայված մի շարք մոնիթորինգի և վերահսկողության օբյեկտների դեմ իրականացված օդային հարվածներից հետոմ ԻԻՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության հերթական խախտումը՝ ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի գործողությունները հանդիսանում են ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում, ինչպես նաև 2026 թ. հունիսի 18-ին ստորագրված՝ պատերազմի ավարտի մասին հուշագրի առաջին կետի ակնհայտ ոտնահարում։
Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այս հարձակումները ցույց են տալիս Վաշինգտոնի անհավատարմությունը ստանձնած պարտավորություններին և վկայում են, որ պայմանավորվածությունների խախտումը դարձել է ԱՄՆ-ի քաղաքական վարքագծի բաղկացուցիչ մասը։
Հայտարարության մեջ նաև հիշեցվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պատասխանատվությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ Միաժամանակ վերահաստատվում է Իրանի իրավունքը՝ պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։
Իրանի արտաքին գործերի նախարարության գնահատմամբ՝ վերջին հարձակումը ոչ թե մեկուսացված միջադեպ է, այլ ԱՄՆ-ի միջազգային պարտավորությունների խախտման դրսևորում, որը կարող է նպաստել լարվածության աճին և վնասել գործող պայմանավորվածությունների ու համաձայնագրերի վստահելիությանը։