Արա Շահվերդյան․ Մենք ևս մեր հոգևորականների հետ միասին կմասնակցենք հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i247202-Արա_Շահվերդյան_Մենք_ևս_մեր_հոգևորականների_հետ_միասին_կմասնակցենք_հեղափոխության_նահատակ_առաջնորդի_հուղարկավորության_արարողությանը
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային Իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը «Երիտասարդ լրագրողների ակումբ»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հայ համայնքի մասնակցությանը հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությանը, ասել է. «Բոլորս՝ որպես Իրանի քաղաքացիներ, պարտականություն ունենք մասնակցել նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությանը։ Մենք ևս մեր հոգևորականների հետ միասին կմասնակցենք այդ արարողությանը»։
(last modified 2026-06-30T09:14:09+00:00 )
Հունիս 30, 2026 12:18 Asia/Tehran
  • Արա Շահվերդյան․ Մենք ևս մեր հոգևորականների հետ միասին կմասնակցենք հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությանը»

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային Իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը «Երիտասարդ լրագրողների ակումբ»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հայ համայնքի մասնակցությանը հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությանը, ասել է. «Բոլորս՝ որպես Իրանի քաղաքացիներ, պարտականություն ունենք մասնակցել նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությանը։ Մենք ևս մեր հոգևորականների հետ միասին կմասնակցենք այդ արարողությանը»։

Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի անդամը նշել է, որ հայ համայնքը հեղափոխության նահատակ առաջնորդին հրաժեշտ տալու առանձին արարողություն չի կազմակերպում, և հայերի մասնակցությունը լինելու է այն համազգային արարողության շրջանակում, որն անցկացվում է ամբողջ երկրում։

Նա հիշեցրել է, որ ապրիլի 8-ին՝ նահատակ առաջնորդի մահվան քառասուներորդ օրը, Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպվել էր հիշատակի արարողություն։

«Կարելի է ասել, որ մենք առաջին իրանցիներից էինք, ովքեր անցկացրինք հեղափոխության նահատակ առաջնորդի քառասնօրյակին նվիրված արարողությունը, իսկ դրանից հետո մեր եկեղեցիներում անցկացվեցին ևս մեկ-երկու առանձին հիշատակի միջոցառումներ»,– նշել է նա։

Անդրադառնալով հուղարկավորության արարողության կազմակերպման համար հայ համայնքի հնարավորությունները տրամադրելու հարցին՝ Շահվերդյանն ասել է․ «Քաղաքապետարանի կազմակերպության, արարողության պատասխանատուների և Թեհրանի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի միջև շատ լավ համագործակցություն է ընթանում, և ես նույնպես պատրաստ եմ աջակցել բոլորին»։

Խոսելով Հայաստանի վարչապետի մասնակցության մասին՝ Շահվերդյանն ասել է.« Հայաստանի վարչապետ Պարոն Փաշինյանը, փոխնախագահ, Պլանավորման ու բյուջեի կազմակերպության նախագահ պարոն Փուրմոհամմադիի մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ, ելնելով իր պարտականությունից և հարգանքից Իրանի ժողովրդի ու նահատակների նկատմամբ, կմասնակցի հեղափոխության առաջնորդի հուղարկավորության արարողությանը։ Ուստի, եթե որևէ արտակարգ հանգամանք չառաջանա, Հայաստանի վարչապետը, Իրան ժամանող մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, ներկա կլինի այդ արարողությանը»։

Տնտեսական հանձնաժողովի անդամը հավելել է, որ Հայաստանից Իրան են ժամանելու նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ արարողությունը լուսաբանելու նպատակով։ Ներկա կլինեն նաև մշակութային և հասարակական գործիչներ, իրանագետներ ու պարսկերենին տիրապետող մասնագետներ։

Անդրադառնալով պատերազմի օրերին Իրանի և Հայաստանի համագործակցությանը, Շահվերդյանը նշել է. «Քառասնօրյա պատերազմի ընթացքում Հայաստանի սահմանը փակ չեղավ, և դեղորայքային օգնությունները, ինչպես նաև «Դենա» ռազմանավի նահատակված անձնակազմի մարմինները Հայաստանի սահմանային ճանապարհով տեղափոխվեցին Իրան»։