Ինչպիսին է լինելու Քաջարանի թունելը
https://parstoday.ir/hy/news/armenia-i247174-Ինչպիսին_է_լինելու_Քաջարանի_թունելը
Հունիսի 27-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և իրանական կապալառու կազմակերպության ղեկավար Ալի Մուսավի Ռահիմին ստորագրել են Քաջարանի թունելի կառուցման պայմանագիրը։
(last modified 2026-06-29T08:10:59+00:00 )
Հունիս 29, 2026 11:37 Asia/Tehran
  • Ինչպիսին է լինելու Քաջարանի թունելը

Հունիսի 27-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և իրանական կապալառու կազմակերպության ղեկավար Ալի Մուսավի Ռահիմին ստորագրել են Քաջարանի թունելի կառուցման պայմանագիրը։

 ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ 7.2կմ երկարությամբ թունելը հագեցած կլինի անհրաժեշտ այնպիսի ժամանակակից համակարգերով, ինչպիսիք են՝

Էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման ավտոմատ համակարգ

Լուսավորության ավտոմատ համակարգ

Տարհանման ազդանշանների և ճանապարհային լուսային նշիչների համակարգ

Օդափոխման ավտոմատ համակարգ

Տարհանման ելքի օդափոխության և պաշտպանության համակարգեր

SOS կայանների համակարգ

Տեսահսկման ավտոմատ համակարգ

Ռադիոդիֆուզիոն համակարգ

Հրդեհի հայտնաբերման ավտոմատ համակարգ

Հրդեհաշիջման ավտոմատ համակարգ

Կառավարման կենտրոն

Թունելի ներսում կառուցվելիք ճանապարհը կունենա երկու երթևեկելի գոտի և մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։ Բացի այդ, տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթևեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։

Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաև ելք։

Ծրագրի շրջանակում կկառուցվեն նաև թունելին միացնող 4կմ երկարությամբ ճանապարհներ։