Բրիգադի գեներալ Ջահանշահի. Իրանի բանակը պատրաստ է. թշնամին չի համարձակվել ցամաքային հարձակման
https://parstoday.ir/hy/news/iran-i247204-Բրիգադի_գեներալ_Ջահանշահի._Իրանի_բանակը_պատրաստ_է._թշնամին_չի_համարձակվել_ցամաքային_հարձակման
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Իրանի սահմաններում բանակի ցամաքային ուժերի տեղակայումն ու պատրաստականությունը վերացրել են թշնամու ցանկացած համարձակություն՝ ԻԻՀ դեմ ցամաքային գործողություններ իրականացնելու համար:
(last modified 2026-06-30T13:15:45+00:00 )
Հունիս 30, 2026 16:43 Asia/Tehran
  • Բրիգադի գեներալ Ջահանշահի. Իրանի բանակը պատրաստ է. թշնամին չի համարձակվել ցամաքային հարձակման

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Իրանի սահմաններում բանակի ցամաքային ուժերի տեղակայումն ու պատրաստականությունը վերացրել են թշնամու ցանկացած համարձակություն՝ ԻԻՀ դեմ ցամաքային գործողություններ իրականացնելու համար:

Parstoday-ը  հղում անելով ռադիոհեռուստատեսության կազմակերպության լրատվական գործակալությանը նշել է, որ բրիգադի գեներալ Ալի Ջահանշահին Իրանի ցամաքային ուժերի ստորաբաժանումներից սահմանամերձ շրջաններում կատարած այցելության ժամանակ, ասել է. «ԻԻՀ Բ֊ի ՑՈւ֊ը ԻՀՊԿ֊ի մարտիկների և ոստիկանության հրամանատարության հետ համատեղ պաշտպանում են սահմանները»:

ԻԻՀ Բ֊ի ՑՈւ֊ի հրամանատարն ընդգծել է, որ նույնիսկ այն երկրները, որոնք ժամանակին Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմակայանների առկայությունը համարում էին իրենց անվտանգության գործոն, այժմ եզրակացրել են, որ այդ բազաների ներկայությունը անապահովության և անկայունության աղբյուր է հանդիսանում:

Նա նաև նշել է, որ բանակի ցամաքային ուժերի արագ արձագանքման ստորաբաժանումները, հատուկ նշանակության և գրոհային ուժերը լիարժեք պատրաստականության մեջ են, և Իրանի սահմաններն օժտված են անհրաժեշտ անվտանգությամբ: