Մաշհադում սկսվել է Իրանի Հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությունը
-
Իրանի Հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորությունը
Pars Today – Մաշհադում մի քանի ժամ առաջ սկսվել է Իրանի Հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության թափորի արարողությունը՝ Մաշհադի Իմամ Ռեզա փողոցի սկզբնամասից։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդել է, որ Հեղափոխության նահատակ առաջնորդի և նրա ընտանիքի անդամների համար հատուկ հրաժեշտի և հուղարկավորության ծեսերը սկսվել են ուրբաթ՝ հուլիսի 3-ին՝ աշխարհի ավելի քան 45 երկրներից ժամանած քաղաքական պաշտոնյաների և ավելի քան 90 երկրներից հոգևորականների, կրոնական առաջնորդների և գիտնականների հարգանքի տուրքով։
Շաբաթ՝ հուլիսի 4-ին և կիրակի՝ հուլիսի 5-ին, Թեհրանի Մոսալլայի մզկիթում տեղի ունեցավ հեղափոխության առաջնորդի հրաժեշտի արարողություն սգավորների և նրան սիրողների կողմից, որոնք մասնակցել էին արարողությանը ամբողջ Իրանից։
Հեղափոխության նահատակ առաջնորդի և նրա նահատակ ընտանիքի անդամների մաքրեմաքուր աճյունների հուղարկավորության թափորի արարողությունը Թեհրանում տեղի ունեցավ երկուշաբթի՝ հուլիսի 6-ին՝ միլիոնավոր սգացողների խանդավառ ներկայությամբ։
Երեքշաբթի՝ հուլիսի 7-ին Ղոմ քաղաքում և այս քաղաքի Ջամքարան մզկիթում տեղի ունեցան ազգի նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությունն ու աճյունի վրա աղոթքը իմաստուն առաջնորդի սիրահարների նշանակալի ներկայությամբ։
Չորեքշաբթի՝ հուլիսի 8-ին, Իրաքի Նաջաֆ և Քարբալա քաղաքներում իրաքցի քաղաքացիները աննախադեպ հերոսապատում կերտեցին Իրանի հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողության ժամանակ։ Իրաքի իշխանությունների պաշտոնական հայտարարության համաձայն՝ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը մասնակցել է գրեթե չորս միլիոն մարդ, այդ թվում իրաքցի կրոնական և քաղաքական գործիչներ։
Նահատակ հեղափոխական առաջնորդի մաքրեմաքուր աճյունի վերջնական հուղարկավորության արարողությունը և վերջապես թաղումը տեղի է ունենալու այսօր՝ հինգշաբթի՝ հուլիսի 9-ին Մաշհադ քաղաքում։ Նրա աճյունը կթաղվի Իմամ Ռեզայի սրբավայր-դամբարանում։