Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար. Ենթակառուցվածքների վրա հարձակումները համարժեք կպատասխան կստանան
-
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար. Ենթակառուցվածքների վրա հարձակումները համարժեք կպատասխան կստանան
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ հանցագործ սիոնիստական ռեժիմը ապահով չի լինելու իրանցի մարտիկների պատասխանից։
Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը, ի պատասխան ԱՄՆ ահաբեկչական վարչակազմի ղեկավար Թրամփի սպառնալիքներին, ուղերձում գրել է. «Աշխարհի ամենաատելի գործիչը Իրանի մեծ ազգին և ոտքի ելած ու սգացող ժողովրդին ուղղված կրկին ասել է այն, ինչին ինքն է արժանի»։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հավելել է. «Նա զայրացած է նահատակ առաջնորդի աճյունի հուղարկավորության ժամանակ Իրանի և Իրաքի ժողովուրդների պատմական հերոսապատումի փառահեղությունից»։
Նա ընդգծել է. «Ինչպես նախկինում հայտարարել ենք, ենթակառուցվածքների վրա հարձակումները կստանան համարժեք պատասխան, և այդ չարիքների հետևում կանգնած հանցագործ սիոնիստական ռեժիմը չի կարող ապահով լինել մեր մարտիկների պատասխանից»։