Իրանի բանակի խոսնակ․ ԱՄՆ-ն պետք է կատարի փոխըմբռնման հուշագրի դրույթները
ԻԻՀ բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Ամիր Աքրամինիան հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջամտությունները՝ Հորմուզի նեղուցում ոչ օրինական երթուղի ստեղծելու նպատակով, հանգեցրել են անվտանգության խաթարմանը։ Նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը վճռականորեն պաշտպանում են իրանցի ժողովրդի իրավունքները Հորմուզի նեղուցում։
Վկայակոչելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ անդրադառնալով ՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու ԱՄՆ-ի երկարամյա գործելակերպին, նա նշել է, որ այդ մոտեցումը դրսևորվել է նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջերս ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դեպքում։
Ամիր Աքրամինիայի խոսքով՝ ԱՄՆ-ը փորձում է Հորմուզի նեղուցում հաստատել միջազգային իրավունքի սկզբունքներին չհամապատասխանող երթուղի, մինչդեռ նեղուցում նավարկության կազմակերպման և անցուդարձի կանոնների կիրառումը գտնվում է Իրանի իրավասության ներքո։
Նա նաև հայտարարել է, որ ամեն անգամ, երբ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ենթակառուցվածքներին, միշտ ստացել է կոշտ պատասխան։ Նրա խոսքով՝ փոխըմբռնման հուշագրի և հրադադարի ձեռքբերումից հետո Իրանը օգտվել է այդ հնարավորությունից՝ իր մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու համար։ Աքրամինիան հավելել է, որ Իրանի թիրախների բանկը մշտապես թարմացվում է, և երկրի զինված ուժերը պատրաստ են ցանկացած հնարավոր զարգացման։