Ալի Շամխանի.«Իրանը կարող է կանխել Համատեղ ակտի ծրագրին խոչընդոտող փորձերը»
Նոյեմբեր 29, 2016 11:18 Asia/Tehran
ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար՝ Ալի Շամխանին ասել է.-«Եթէ ԱՄՆ-ն և Արևմուտքը փորձեն խոչընդոտել Համատեղ ակտի համաձայնագրի իրագործմանը, Իրանը կձեռնարկի կանխարգելիչ քայլեր»:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Շամխանին ասել է.-«ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից փորձ է արվում կանխել Համատեղ ակտի ծրագրի իրագործումը, սակայն Իրանը մինչ այժմ հավատարիմ է մնացել համաձայնությանը»:
Նրա ընդգծմամբ, Համատեղ ակտի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցները վկայում են, որ Իրանը կատարել է իր հանձնառությունները, հետևաբար դիմացի կողմն էլ պետք է դրական քայլեր կատարի այդ ուղղությամբ:
Պիտակ